Saturday, 13 06 2026
16:30
Պակիստանի վարչապետը հավանական է համարում առաջիկա 24 ժամում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության գործարքի ստորագրումը
Առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կտեղան
16:10
8 միլիարդ դոլար՝ Նյու Յորքի լեգենդար Penn Station-ը վերակենդանացնելու համար
Վեդիում 14-ամյա տղան հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց
15:50
Հնդկաստանի վարչապետը կայցելի Ֆրանսիա և Սլովակիա
Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը
Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել
Երևանում «ՎԱԶ 21703»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
Նաթանյահուն ինչո՞ւ է «բացահայտել» Ալիևին
14:50
Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ
Վարդահովիտի «Դզեր» կոչվող տարածքում քաղաքացիներն անցել են գետը և չեն կարողացել վերադառնալ
14:30
Ինդոնեզիայի Դուկոնո հրաբուխը ժայթքել է՝ արտանետելով ծովի մակերևույթից 2.4 կմ բարձրությամբ մոխիր
ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
Էկոնոմիկայի նախարարի տեղակալն այցելել է Էջմիածին համայնքում կառուցվող խեցգետնաբուծական համալիր
13:50
Հնդկաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է «Նորդիկ օրեր» փառատոնին
13:30
Իրանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է ԱՄՆ-ի հետ հնարավոր փոխըմբռնման հուշագրին հավատարիմ մնալու կարևորությունը
Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ
13:10
Միջերկրական ծովում առաջին անգամ նկարահանվել է մեծ սպիտակ շնաձուկ
Անհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար
12:50
Հեմիլթոնը վերջապես խոսել է Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին
ԲՀԿ-ի ներկայացուցիչներն Ախթալայում և հարակից շրջանների մի շարք ընտրողների տվել են ընտրակաշառք. ՀԿԿ
12:30
Օվկիանոսները՝ 36 հազար կմ բարձրությունից
Սպասվում են ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ. Գագիկ Սուրենյան
12:10
Տիեզերագնացները վերադառնում են բնականոն աշխատանքին՝ տարհանումը չեղարկվել է
Գլխավոր դատախազի հրամանով 2 դատախազի նկատմամբ նշանակվել է կարգապահական տույժ
11:50
1920-ի լեգենդը վերադարձել է․ բայց արդեն առանց բենզինի
Լարսը բաց է

Կարաբալայի արձանը կրկին տեղափոխվել է Աբովյան փողոց

Երևանի խորհրդանիշներից մեկը` հայտնի քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած ծաղկավաճառ Կարաբալայի արձանը վերադարձվել է իր նախկին տեղը` Աբովյան փողոց:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է, որ հուշարձանը տեղափոխելու հասարակական պահանջ կար, որը ներկայացվել էր քաղաքապետին: Եվ քաղաքապետն այդ հարցը ներկայացրել է քաղաքաշինության խորհրդին, որն էլ նման որոշում է ընդունել: Խորհուրդը որոշել է, որ ավելի նպատակահարմար է հուշարձանը տեղափոխել Աբովյան փողոց:

Նրա խոսքով` հուշարձանի կանգնեցման վայրն ընտրվել է Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի և արձանի հեղինակ Լևոն Թոքմաջյանի կողմից:

Լեգենդար ծաղկավաճառ Կարաբալան ծնվել է XX դարի սկզբին հարուստ ընտանիքում Երևանի թաղամասերից մեկում` Քանաքեռում: Նրա իսկական անունն է Ստեփան Հարությունյան: Ստեփանի ընտանիքին էին պատկանում «Ֆլորայի այգիներ» լայնարձակ այգիները մետրոյի Երիտասարդական կայարանի տեղում:

Խորհրդային կարգերի հաստատումից հետո Ստեփանի ընտանիքը կորցրեց իր ունեցվածքը: 1934-1936թթ. Ստեփանը դատապարտվեց «իշխանության հրապարակային վարկաբեկման» համար և հայտնվեց մի բանտախցում հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի հետ, որը Ստեփանին գովերգում է իր բանաստեղծություններից մեկում:

Աշխենը` Ստեփանի կինը, չսպասեց նրան և ամուսնացավ մեկ այլ մարդու հետ: Երբ Ստեփանը դուրս եկավ բանտից, նա չուներ ո’չ տուն, ո’չ կին, ո’չ որդի, որին նրան այլևս արգելեցին տեսակցել: Ստեփանը սկսեց Աստաֆյան փողոցում (այժմ` Աբովյան) ծաղիկներ բաժանել անցորդ աղջիկներին: Զամբյուղը ձեռքին էլ նա հիշվեց բազմաթիվ երևանցիների համար:

Կարաբալան մահացավ 70-ական թվականների սկզբին, համաձայն լեգենդի` սառեց փողոցում: Նրա գերեզմանի վայրը մինչ օրս անհայտ է:

1991-ին Աբովյան փողոցում կանգնեցվել է Լևոն Թոքմաջյանի հեղինակած Կարաբալայի հուշարձանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում