Wednesday, 10 06 2026
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի

Թիվ 114-ում 100 դոլա՞ր են հավաքում. ահազանգում են ծնողները (տեսանյութ)

Ուսումնական տարին կարելի է ամփոփված համարել, սակայն միջոցառումները, քաղաքից դուրս հանգիստը, հերթական դրամահավաքությունը, շատ ծնողների բարդ խնդրի առջև են կանգնեցրել: Հատկապես Կենտրոն համայնքի դպրոցների ծնողներն են ծանր իրավիճակում հայտնվել, որտեղ խոսքը կլորիկ գումարների մասին է:

Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը բազմիցս դիմել է մարզպետներին և Երևանի քաղաքապետին դպրոցներում միջոցառումների հետ կապված ապօրինի դրամահավաքը կանխելու և արգելելու համար: Այս տարի էլ, նախորդ տարվա պես, վերջին զանգի օրը արգելվեցին ավարտական երեկոները, քաղաքից դուրս դպրոցական միջոցառումներն էլ քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից արգելվեցին: Որքանո՞վ են դպրոցները կարողանում մանևրել ու այս արգելքներն անտեսել…

Թիվ 114 դպրոցի շուրջ խոսակցությունները, նախարարության կողմից ձեռնարկվող միջոցառումներին հակառակ, չեն դադարում: Այստեղ ամեն ինչ ճոխ են անում՝ ճոխ գներով:

Այսօր մեր խմբագրությունը ահազանգ էր ստացել թիվ 114 դպրոցի 9-րդ դասարանի ծնողներից: Խնդիրը ոչ միայն էքսկուրսիայի համար հավաքվող գումարն է՝ 8000 դրամի չափով, այլ հիմա էլ երկրորդ հերթից առաջին հերթ անցում կատարելու համար յուրաքանչյուր աշակերտից պահանջում են 100 դոլար:

Բացի այդ, այստեղ էքսկուրսիա գնում են գիշերակացով. 10-րդ դասարանի աշակերտներից յուրաքանչյուրը 15.000 դրամ է վճարում: Սկզբում որոշել են 20.000 հավաքել, հետո աննախադեպ ամառային զեղչեր են եղել՝ 5000 դրամի չափով, աղվերանյան մեկ գիշերվա համար:

Ինչ վերաբերում է 100 դոլարի գայթակղությանը, առաջին հերթի դեպքում պատճառաբանել են, որ աշակերտը հնարավորություն կունենա շուտ ավարտել դասապրոցեսը, ինչն էլ իր հերթին հնարավորություն կստեղծի մասնավոր պարապմունքների համար:

93-ի դասղեկ Ալիսա Սևոյանը մեզ հետ զրույցում ժխտեց տեղեկատվությունը՝ ասելով, որ իրենց դասարանի ծնողական ժողովի ժամանակ ինքը նման բան չի հայտարարել, նման խոսակցություն չկա: «Երեխաները հարցրել են՝ լինելու են առաջի՞ն, թե՞ երկրորդ հերթ, ես ասել եմ՝ չգիտեմ, ինչպես տնօրինությունը կորոշի: 16 հատ 12-րդ դասարան կունենանք, և ես չեմ կարող ասել՝ առաջին, թե երկրորդ հերթ կլինի»,- նշեց Ալիսա Սևոյանը՝ հավելելով, որ ինքը չի պատկերացնում՝ երևի ծնողներն են անհանգստանում: Մի քանի րոպե հետո, սակայն, խոսքը փոխեց. «Ես էլ եմ ասել այդ մասին անիմաստ է մտածել և խոսել, մենք չունենք շենքային պայմաններ»,- հավելեց դասղեկը: Էքսկուրսիայի համար հավաքվող գումարից էլ նշեց, որ տեղյակ չէ, և ինձնից ճշտեց գումարի չափն ու ասաց, որ իրեն չի հետաքրքրում էքսկուրսիան, ծնողները իրենք են որոշում ամեն բան. «Այնքան ուշ եմ տուն գնում, տեղյակ չեմ»:

Թիվ 114 դպրոցի տնօրեն Ռուզաննա Կոստանյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ որևէ մեկը էքսկուրսիա չի կազմակերպելու, որ թիվ 114 դպրոցում ավանդույթ առհասարակ չկա, որ դասղեկը կազմակերպի էքսկուրսիա: Բացի այդ, 60 դասարան ունեցող թիվ 114 դպրոցում որևէ դասարան մինչև այսօր էքսկուրսիա չի կազմակերպել:

Տնօրենը չի հավատում ծնողների խոսակցություններին: Նա նշեց. «Անցյալ տարի այդ դասարանը խնդրել է անցում կատարել առաջին հերթ, ես ասել եմ, որ եթե ձեզ զիջվել է նախարարության կողմից, որ հիմնական դպրոցը մնա, չդատարկվի ներքևից, միայն ավագ դպրոց մնա, ուրեմն սուսուփուս մնացեք ձեր դասարաններում, ձեր հերթերում»: Այնուամենայնիվ, նա չժխտեց, որ եղել է երկրորդ հերթից անցում առաջին հերթին, որ աշխատանքի ուսուցման կաբինետը հանել են, առաջին հերթ դասարան տեղափոխելու համար, բայց որևէ մեկը թող կանգնի ասի, որ ինչ-որ մի բան է արել այդ դասասենյակի համար, այս դպրոցում նման բան չկա:

Հարցին՝ վերանորոգման համա՞ր էլ չեն հավաքում մեծ գումարներ, պատասխանեց. «Լսեք, առաջին անգամ եմ լսում նման բան, ո՛չ, չեն հավաքում, սա 100 տոկոսանոց սուտ է, ես արդեն շատ զայրանում եմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում