Եվրոպայի ֆուտբոլի առաջնության սկզբից մինչ այժմ Ուկրաինա այցելել է ավելի քան 72 հազար հյուր: Այս մասին, ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, մամուլի ասուլիսում հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն:
Զախարչենկոն նշել է, որ նրանք բոլորն էլ ապրում են հյուրանոցներում: Բացի այդ՝ բոլոր քաղաքներում, որտեղ անցկացվում են խաղերը, բացվել են ֆան-գոտիներ:










































