Sunday, 14 06 2026
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ
Դոնալդ Թրամփը նշում է հոբելյանը․ նրան կհաջողվի՞ «նոր աշխարհակարգի կոնստրուկցիա ստեղծել»
Կանխվել է հրդեհի տարածումը
23:50
Փարիզում Վրաստանի 6 քաղաքացու դատապարտել են 18 ամսից մինչև 7 տարվա ազատազրկման
Ամուսինները և նրանց 3 անչափահաս երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

«Ուսումնական կենտրոն»-ը` հարկային և մաքսային կադրերի դարբնոց

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ ՊԵԿ-ը ներդրել է հարկային և մաքսային ծառայության անձնակազմի կանոնավոր և համապարտադիր ուսուցման մեխանիզմ: Հարկ վճարողների սպասարկման որակի բարելավմանը համընթաց, կոմիտեի նախագահի կողմից հստակ խնդիր է դրվել բարձր մակարդակի բերել նաև աշխատակիցների մասնագիտական որակը. առանց բարձրակարգ կադրերի հնարավոր չէ որակյալ բարեփոխումներ իրականանցել: Ինչպես բազմիցս նշել է ՊԵԿ ղեկավարությունը, ուսումնական գործընթացները մշտապես կոմիտեի տեսադաշտում են. տնտեսագիտական համալսարանի հենքի վրա ներդրվել է եռաստիճան ուսումնական ծրագիր: ՊԵԿ-ՀՊՏՀ համագործակցությամբ բուհում արդեն իսկ հարկային և մաքսային ոլորտների մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական ծրագիր է իրականացվում:

Համակարգի կադրերի շարունակական վերապատրաստման գործառույթը հիմնականում վերապահված է ՊԵԿ նորաստեղծ «Ուսումնական կենտրոն»-ին, որը գործում է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղակայված նորակառույց շենքում: «Ուսումնական կենտրոն»-ի աշխատանքներին ծանոթանալու նպատակով կենտրոն է այցելել կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Նա շրջել է «Ուսումնական կենտրոն»-ում, հետևել ուսումնական գործընթացներին, զրուցել նաև դասընթացների մասնակիցների հետ: Գագիկ Խաչատրյանն ընդգծել է, որ համակարգի բոլոր աշխատակիցները` քաղծառայողներից մինչև ստուգող տեսուչներ, մաքսային մարմիններում սահմանային մաքսակետերի տեսուչներից մինչև վերադաս մաքսային մարմինների համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցներ պետք է մասնակցեն ուսումնական ծրագրերին. «Նպատակը մեկն է` կադրերի հետ տարվող աշխատանքներում ունենալ ճիշտ գնահատականներ և կարողանալ ստեղծել կադրային ռեսուրսներ»:

Դասընթացների ավարտին հարկային և մաքսային ծառայողների գիտելիքները գնահատվելու են որակավորման հանձնաժողովի կողմից` հաշվի առնելով նաև ուսումնական պրոցեսի ընթացքում ստացված գնահատականները: Կոմիտեի նախագահը կոչ է արել ակտիվ ներգրավվել ուսումնական գործընթացներին, բացառել նախկինում գոյություն ունեցող ձևական մոտեցումները: «Ուսումնական այս ծրագրերը մեզ համար շատ կարևոր են, որպեսզի կարողանանք իրականացնել մեր առջև դրված խնդիրները, որոնք ընդգրկված են ՀՀ նախագահի կողմից հաստատված մեր ծրագրերում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում