Ֆրանսիան պահանջում է ամբողջությամբ դադարեցնել զենքի մատակարարումը Սիրիայի վարչակարգին: Այս մասին, ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Բերնար Վալերոն:
«Մենք պահանջում ենք ամբողջությամբ դադարեցնել Սիրիայի վարչակարգին զենքի մատակարարումը, ինչպես որ պահանջել է ՄԱԿ-ի և ԱՊԼ հատուկ բանագանց Քոֆի Անանը անցյալ շաբաթ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում»,-ասել է նա:
Երեկ հաղորդվում էր, որ Սպիտակ տունն անհանգստցած է Սիրիային ռուսական ուղղաթիռների մատակարարմամբ: ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել էր, որ իրենք ռուսական կողմի հետ քննարկել են Սիրիային զենք մատակարարելու հարցը: Քլինթոնի խոսքերով՝ Մոսկվան շարունակում է պնդել, որ այդ մատակարարումները կապ չունեն Սիրիայում տիրող իրավիճակի հետ, բայց դա ճիշտ չէ:
Ավելի վաղ Ռուսաստանը Սիրիային զենք մատակարարելու մեջ մեղադրվել էր Human Rights Watch միջազգային իրավապաշտպանական կազմակերպության կողմից:










































