Ամերիկյան JP Morgan բանկը իր JP Morgan Asset Management դուստր ընկերության միջոցով ձեռք է բերել բրիտանական Highland Gold Mining ընկերության բաժնետոմսային կապիտալի 5%-ը: Նշենք, որ վերահսկիչ փաթեթ պատկանում է ռուս գործարար Ռոման Աբրամովիչին և ևս երկու ռուս գործարարների: Այս մասին ասվում է Highland Gold Mining-ի մամուլի հաղորդագրության մեջ: Թե ով է ձեռք բերել բաժնետոմսերի փաթեթը՝ չի հաղորդվում:
Փետրվարին հայտնի էր դարձել, որ կանադական Barrick Gold ընկերությունը պատրաստվում է վաճառել ընկերությունում իր բաժինը, որը կազմում է 20%: Կանադացիները պատրաստվում էին իրացնել իրենց բաժնետոմսերը «հերթականությամբ», որպեսզի ընկերության գինը կտրուկ չընկնի:
Highland Gold Mining-ը գրանցված է Մեծ Բրիտանիայում, սակայն իր բիզնեսը վարում է Ռուսաստանում և Ղրղըզստանում:










































