Ամերիկյան վարկանշային Egan-Jones գործակալությունը կանխատեսում է Իսպանիայի ու Իտալիայի լայնամասշտաբ փրկություն մոտակա 6 ամսում:
Պետպարտքի բարձր մակարդակն ու այդ երկրների ֆինանսական ոլորտների վիճակը ստիպում է նրանց դիմել օգնության արդեն մոտ ապագայում: Այս մասին հայտնում է «Վեստի Էկոնոմիկան»:
«Բանկերի վարկային պորտֆելների վատ որակը սովորաբար կրկնում է հենց կառավարության ֆինանսական վիճակը»,- նշել են Egan-Jones-ում:
Գործակալության կարծիքով` այն, որ հիմա Իսպանիան փող է խնդրում միայն բանկերի ռեկապիտալիզացիայի համար, իսկ Իտալիան ընդհանրապես է հրաժարվում որևէ օգնությունից, չի արտացոլում իրական իրավիճակը, և երկու երկրներն էլ կգնան Հունաստանի, Պորտուգալիայի ու Իռլանդիայի ուղով:









































