Քութայիսում անցկացված սուսերամարտի միջազգային երիտասարդական մրցաշարին մասնակցեցին Հայաստանի 11 պատվիրակներ: Նրանցից առավել հաջող մրցելույթներ ունեցան խոցասուսերակիրները:
Էմմա Պողոսովան հաղթեց բոլոր մրցակցուհիներին ու գրավեց 1-ին տեղը: Արթուր Քոչարյանը բավարարվեց 2-րդ տեղով: Նրանց չորս թիմակիցներ (մեկ խոցասուսերակիր և երեք ճկասուսերակիր) տեղ գտան պատվանդանի երրորդ աստիճանին: