Twitter միկրոբլոգների ծառայությունը օգտատերերին առաջարկում է հայտնի թեմաների մասնավորեցված ցանկը՝ Tailored Trends-ը: Նոր գործառույթի մասին ասված է ծառայության պաշտոնական բլոգում:
Անձնական միտումների ցանկը հիմնված կլինի ինֆորմացիայի վրա, թե որտեղ է գտնվում օգտատերը և ում հետևորդն է հանդիսանում: Մասնավորեցված թեմաները կերևան Twitter-ի բրաուզերային և բջջային տարբերակներում:
Այնուամենայնիվ օգտատերը չի զրկվում ստանդարտ թրենդներից: Հայտնի թեմաների չմասնավորեցված ցուցակն իր մեջ ներառում է ցանցի օգտատերերի կողմից ամենաշատ կիրառված բառերը, արտահայտությունները:
Twitter-ը գործարկվել է 2006 թվականին: 2012-ի հունիսի տվյալներով՝ ծառայությունում օրական հրապարակվում է ավելի քան 400 միլիոն թուիթ: Միկրոբլոգների ցանցի ակտիվ օգտատերերի թիվը գերազանցում է 150 միլիոնը:










































