Աֆրիկյան Կոտ դ’ Իվուար պետության իրավապահ մարմինները ձախողել են երկրում պետական հեղաշրջում կատարելու փորձը, որը ծրագրված էր նախկին նախագահ Լորան Գբագբոյի կողմից: Այս մասին տեղեկացնում է ITAR-TASS գործակալությունը: Համաձայն այսօր Կոտ դ’ Իվուարի խոշորագույն Աբիջան քաղաքից ստացված տեղեկությունների` դավադրության հեղինակները եղել են զինվորականներ:
Հունիսի 12-ին ելույթ ունենալավ պետական հեռուստատեսությամբ` երկրի ՆԳ նախարար Համեդ Բակայոկոն հայտարարել է, որ արդեն կալանավորված են մի քանի դավադիրներ, և հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնք բացահայտում են նորընտիր նախագահ Ալասաբ Ուատտարին գահընկեց անելու պլանը: Ինչպես նշել է նախարարը, հանցագործները մտադիր էին հեղաշրջումի հետո հայտարարել երկրում անցումային ռազմական ադմինիստրացիայի ստեղծման մասին:
Կոտ դ’ Իվուարում իրավիճակը ներկայումս աստիճանաբար կայունանում է մի քանի ամիս տևող քաղաքացիական պատերազմից հետո:
Այն հրահրվել էր 2010 թ. Գբագբոյի կողմնակիցների կողմից նախագահական ընտրությունների արդյունքից հետո, համաձայն որոնց՝ հաղթել եր ներկայիս նահագահը:
Անձամբ Գբագբոն, որը կալանավորվել էր իր նստավայրում 2011 թ. ապրիլին, ներկայումս գտնվում է Հաագայում` սպասելով միջազգային դատարանում իր դեմ հարուցված դատական գործի սկսվելուն:









































