Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բաքվում Իրանին պատկանող նավում հրդեհ է բռնկվել: Այս մասին նշված է արտակարգ իրավիճակների նախարարության կայքում:
Վերջինիս հաղորդմամբ՝ հրդեհը բռնկվել է Իրանին պատկանող Niloufar Abi նավի բեռնամասում: Հրդեհն ընդգրկել է 60 քառակուսի մետր տարածք և այրել 500 տոննա մետաղե օքսիդ, որը նախատեսված է եղել Baku Steel ընկերության համար:
Հրդեհի մարման համար օգտագործվում է ազոտ: Հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են: Տարվում է հետաքննություն հրդեհի պատճառները պարզելու համար:







































