Լոնդոնի «Չելսի»-ի և Չեխիայի ազգային հավաքականի դարպասապահ Պետր Չեխը հայտնել է, որ լարված էր սպասում Եվրոպայի առաջնության շրջանակներում կայացած Հունաստանի ընտրանու հետ իր թիմի հանդիպման ավարտին:
«Երբ խաղն ավարտվեց, ես թեթևությամբ շունչ քաշեցի: Մենք հաղթեցինք հիանալի անցկացրած խաղասկզբի շնորհիվ: Հանդիպման մեկնարկի 10 րոպեներին չեխերը գերազանց ֆուտբոլ ցուցադրեցին: Հույները ճնշում էին գործադրում, բայց մենք լավ էինք գործում պաշտպանության գծում: Մեզ հաջողվեց հաղթահարել դժվարությունները և հաղթանակ տանել»,- ասել է Չեխը:






































