Հայ շախմատիստուհի Էլինա Դանիելյանն ու սլովենացի Աննա Մոզիչուկը հաղթանակներ են գրանցել Կազանում անցկացվող կանանց շախմատի Գրան պրի մրցաշարի 4-րդ փուլի 3-րդ տուրում:
Հայաստանի ներկայացուցիչը 1:0 հաշվով առավելության է հասել թուրք շախմատիստուհի Բեթուլ Իլդիզի նկատմամբ, իսկ Մոզիչուկը ոչ-ոքի՝ 0.5:0.5 է խաղացել հնդկուհի Համփի Կոներուի հետ:
Այժմ Դանիելյանն ու Մոզիչուկը վաստակած 2 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը:









































