Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

«Փակ շուկայի» հարցում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը չպետք է շրջանցվեր

«Փակ շուկայի» հարցում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը չպետք է շրջանցվեր: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ 4-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր, «Փրկենք Փակ շուկան» նախաձեռնության ակտիվիստ Ստեփան Սաֆարյանն` անդրադառնալով «Փակ շուկա»-ում տեղի ունեցածի վերաբերյալ ուսումնասիրություն կատարելու նպատակով ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի համատեղ ջանքերով ստեղծված մասնագիտական հանձնաժողովի եզրակացությանը:

Ստեփան Սաֆարյանը ցավով նշեց, որ մասնագիտական հանձնաժողովի համար կարող է շրջանցվել «Փակ շուկայում» տեղի ունեցածի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը: Ըստ նրա` հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվել են շատ հեղինակավոր վաստակաշատ ճարտարապետներ, պետք է նաև հասկանա, որ սա մի շենքի հետ պատահած խնդիր չէ, և եթե մենք այս մթնոլորտը թողնենք, նույնատիպ իրավիճակների ենք բախվելու, երբ որևէ մեկի քմահաճույքներով, պատկերացումներով կամ ճաշակով վտանգի տակ դրվեն այլ հուշարձաններ ևս: Ստեփան Սաֆարյանի համոզմամբ` սա կարող է նախադեպ դառնալ:

«Ստացվում է, որ կարելի է ավիրել շենքը, և դրա համար որևէ պատասխանատվություն կրող չկա: Վատ է, որ ճարտարապետներին և պետական պաշտոնյաներին չի հետաքրքրում այս հարցը, հետաքրքրում է քաղաքացիներին, և նրանք անում են այն, ինչը կարողանում են անել»,- նկատեց Ստեփան Սաֆարյանը:

Նա հրապարակավ հարց ուղղեց հանձնաժողովի կազմում ընդգրկված հեղինակավոր ճարտարապետներին. «Ենթադրենք` հանձնաժողովի ճարտարապետները պատասխանատվության հարց բարձրացնելը նպատակահարմար չեն գտնում, սակայն իրենք օրենքները գիտեն, իրենք օրենքների կիրառողներն են, իրենք ի՞նչ են կարծում` տեղի ունեցածը քրեորեն պատժելի արա՞րք է, թե՞ ոչ»:

Ստեփան Սաֆարյանը հիշեցրեց, որ պատասխանատվության ենթարկելու հարցն արդեն իսկ բարձրացրել է «Փրկենք Փակ շուկան» քաղաքացիական նախաձեռնությունը, և ոստիկանությունում նյութեր են պատրաստվում, քանի որ շուրջ 58 ստորագրությամբ քաղաքացիները հանցագործության մասին հաղորդմամբ դիմել են ոստիկանություն «Թիվ 1 Շուկա» ՍՊԸ-ի իրականացրած անօրինականության համար: «Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում քրեական գործ հարուցելու համար: Մեզ բոլորիս հրավիրել են ոստիկանություն բացատրություններ տալու, տասնյակ մարդիկ արդեն իսկ բացատրություններ են տվել, և տեսնենք, թե ինչով կավարտվի»,- եզրափակեց իր խոսքը Ստեփան Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ ձևավորված մասնագիտական հանձնաժողովը որոշում է կայացրել, որ 2012 թ. մայիսի 27-ին տեղի է ունեցել հիմնական կամարների և դրանց կապող կոնստրուկտիվ համակարգի փլուզում՝ մինչև սեյսմիկ կարը: Չնայած որ աշխատանքները դադարեցված են՝ ներսում տարվող շինաղբի մաքրման աշխատանքները բերել են վիճակի վատթարացման: Ելնելով վերը շարադրվածից՝ հանձնաժողովն առաջարկել է՝

1. Հուշարձանի պահպանված մասի կայունությունը ապահովելու նպատակով եռօրյա ժամկետում՝

– լրամշակել ստորգետնյա ավտոկայանատեղի հիմքերը, պարփակող և կրող համակարգը, անցկացնել փորձաքննություն,

– կանգուն մնացած հատվածի թաղածածկույթի սեյսմիկ կարին հարող երկու թռիչքների ներքո անհապաղ իրականացնել մոնտաժային փայտամած հենարանների համակարգ, այդ հատվածի բեռնաթափման նպատակով:

2. «Երևանի թիվ 1 շուկա» ՍՊԸ-ին սեղմ ժամկետում ՀՀ մշակույթի նախարարության քննարկմանը ներկայացնել հուշարձանի վերականգնման, վերակառուցման նոր էսքիզային նախագիծը՝ պահպանելով հուշարձանի արտաքին և ներքին հորինվածքի գեղարվեստական ճարտարապետական և ծավալատարածական լուծումները:

Կատարել մանրամասն երկրաբանական, հիդրոերկրաբանական և երկրաֆիզիկական ուսումնասիրություններ, այդ թվում՝ տարածքում առկա ջրային հոսքի պատճառները պարզելու նպատակով:

3. ՀՀ մշակույթի նախարարության կողմից համաձայնեցված էսքիզային նախագիծը ներկայացնել Երևանի քաղաքապետարան՝ քաղաքաշինական խորհրդի ճարտարապետական և ինժեներական հանձնաժողովների քննարկմանը:

4. ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից համաձայնեցված էսքիզային նախագծի հիման վրա սահմանված կարգով մշակել աշխատանքային նախագծի փաթեթը՝ առաջնահերթությունը տալով կառույցի պահպանված մասի կոնստրուկտիվ համակարգի կայունության և հուսալիության ապահովման աշխատանքներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում