ՀՀ Շիրակի մարզի Գետքի գյուղական համայնքի տարածքում գտնվող պոմպակայանը կառուցվել է 1970-ական թվականներին և 1989 թվականից չի շահագործվում: Արդյունքում այն ենթարկվել է քայքայման, ինչպես նաև թալանի հետևանքով կայանից բացակայում են պոմպը, շարժիչը, ուժային տրանսֆորմատորը, էլեկտրական հաղորդման գծերը և այլն: Պոմպակայանի գործարկման համար պետք է իրականացնել հիմնանորոգման և անհրաժեշտ սարքավորումների տեղադրման աշխատանքներ:
Կառավարության հունիսի 14-ի նիստում նախատեսվում է նշված գույքը նվիրաբերել Գետքի գյուղական համայնքին՝ պոմպակայանը ոռոգման նպատակով շահագործելու համար: Պոմպակայանի գործարկմամբ գյուղի ցանքատարածությունները հնարավոր կլինի արհեստական ոռոգել:








































