Վաշինգտոնը Սիրիայում ՄԱԿ դիտորդների մանդատը երկարաձգելու իմաստ չի տեսնում՝ երկրի ներսում հակամարտության կարգավորման առաջընթացի բացակայության պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Դիտորդների մանդատի ժամկետը լրանում է հուլիսի վերջին:
«Եթե մենք առաջընթաց չտեսնենք հուլիսին, ապա ծայրահեղ դժվար կլինի առաքելության մանդատի երկրաձգման մասին որոշում ընդունել, քանի որ դիտորդները գնալով ավելի մեծ վտանգի են ենթարկվում` գտնվելով երկրում»,- հայտարարել է Հիլարի Քլինթոնը` ելույթ ունենալով Բուրկինգյան համալսարանում:
Սիրիայում ավելի քան մեկ տարի շարունակվում են հակակառավարական ցույցերը: ՄԱԿ տվյալների համաձայն` երկրում զոհերի թիվը գերազանցել է 12 հազարը:







































