Բահամյան կղզիների մոտ խորտակվել է լաստանավ, որում եղել են փախստականներ Հայիթիից: Agence France-Presse գործակալության փոխանցմամբ` զոհվել է 11 մարդ, ևս 13 մարդ համարվում է անհայտ կորած:
Լաստանավի վրա եղել է 28 մարդ:
Անհայտ կորածների որոնողական աշխատանքները շարունակվում են:
Լաստանավի խորտակման պատճառները պարզաբանվում են:






































