15 եվրոպական երկրների կոալիցիան հայտարարել է, որ իրենք ծրագրում են կառուցել աշխարհի ամենամեծ հեռադիտակը:
MailOnline-ը հաղորդում է, որ հեռադիտակի ներսում գտնվող հայելին կկարողանա 4 անգամ առավել մեծ տարածություն չափել, քան ներկայիս ամենամեծ հեռադիտակը, և այն այնքան հզոր կլինի, որ աստղագետներն անգամ հնարավորություն կունենան ուսումնասիրել մեր արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակները:
Եվրոպական հարավային աստղադիտարանի ծրագրին աջակցում են ԵՄ 15 երկրներ: Այն, սակայն, կկառուցվի Չիլիում:
Ակնկալվում է, որ հեռադիտակը պատրաստ կլինի 2022 թվականին:









































