WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն իրեն Շվեդիային արտահանձնելու մասին իր բողոքի գործի քննությունը վերսկսելու հայց է ներկայացրել: Ինչպես հաղորդում է BBC-ն, վկայակոչելով Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանի մամուլի քարտուղարին, Ասանժի արտահանձնման դեմ բողոքի նախորդ մերժումից հետո նրա փաստաբանները երկու շաբաթվա ընթացքում կարող էին բողոքարկել որոշումը, ինչը և նրանք արել են այսօր:
Դատարանը դիմում է ստացել վերաբացել գործը և վերանայել որոշումը:
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը հաստատեց Ասանժին Շվեդիային արտահանձնելու որոշումը, որտեղ նա մեղադրվում է երկու կանանց բռնաբարության մեջ: Ասանժը մտավախություն ունի, որ Շվեդիայի իշխանություններն իրեն կարող են արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ լրտեսության մեղադրանքով նրան հնարավոր է մահապատժի ենթարկեն:







































