Այսօր դատավոր Արծրուն Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել Մաշտոցի պուրակի ապամոնտաժման առաջին բրիգադի անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի գործով դատավճիռը: Ոստիկանության հայցը ընդդեմ Տիգրան Խզմալյանի՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին պահանջը բավարարվել է:
Տիգրան Խզմալյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ 50.000 դրամի չափով:
Կբողոքարկեն վճիռը, թե ոչ, Տիգրան Խզմալյանն ասել է, որ կբողոքարկեն:
Նշենք, որ ՀՀ Վարչական դատարանում մինչև դատավոր Արծրուն Միրզոյանի դահլիճ մտնելը, քաղաքացիական ակտիվիստները ցուցապաստառով էին եկել՝ «Ոտքի, կամակատարն է գալիս» կարգախոսով:









































