Գայանե Գասպարյանն ընտրվեց ԵՊԼՀ ռեկտոր: Այս մասին «Առաջին լրատվական»-ին տեղեկացրին ԵՊԼՀ-ից: ԵՊԼՀ-ում գործող խորհրդի 24 անդամներից 23-ի մասնակցությամբ տեղի ունեցած քվեարկության արդյունքում ռեկտորի թեկնածու Գայանե Գասպարյանը ստացել է 22 ձայն և մեկ` ձեռնպահ: Ռեկտորի մյուս թեկնածուն է եղել Վաղարշակ Մադոյանը:
Հիշեցնենք, որ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով դադարեցվել էին նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի ռեկտորական պարտականությունները և ժամանակավոր պաշտոնակատար են նշանակվել Գայանե Գասպարյանը:







































