Թունիսի ոստիկանությունը ձերբակալել է 86 իսլամիստ-սալաֆիների, որոնք անցյալ գիշեր անկարգություններ են ստեղծել մայրաքաղաքում: Ինչպես հաղորդում է Rosbalt գործակալությունը, վկայակոչելով ՆԳՆ-ին, քաղաքում կազմակերպված «իսլամը վիրավորող» գեղարվեստական ցուցահանդեսից դժգոհ սալաֆիները գիշերը դուրս են եկել փողոցներ՝ բողոքի կարգախոսներով:
Իրավապահ մարմինները փորձել են ցրել հավաքվածներին: Նրանց հետ բախման հետևանքով առնվազն 7 ոստիկան վիրավորվել է:
Ականատեսները պատմել են, որ բողոքի ակցիաները վերսկսվել են առավոտյան մայրաքաղաքի մի քանի թաղամասերում: Մասնավորապես, Ինթիլաք շրջանում իսլամիստներն արգելափակել են ճանապարհները և տրամվայի գծերը, քաղաքի այդ հատվածում խանութները փակվել են:










































