Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ընթանում է Միխայիլ Տալի 7-րդ հուշամրցաշարը:
4-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լևոն Արոնյանը, ով հանդես էր գալիս սև ֆիգուրներով, իր պարտիան ոչ-ոքի ավարտեց ռուս գրոսմայստեր Վլադիմիր Կրամնիկի հետ: Շախմատիստները խաղաղությամբ բաժանվեցին 40-րդ քայլում:
Ընթացիկ մրցաշարում իր երկրորդ ոչ-ոքիից հետո Արոնյանն իր վաստակած միավորների թիվը հասցրեց 2-ի, իսկ Կրամնիկը` 2.5-ի:
Ավարտվել է նաև Ֆաբիանո Կարուանա – Եվգենի Տոմաշևսկի մրցավեճը: Իտալացի գրոսմայստերը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցչին:





































