Գերմանիայի Հալլե քաղաքի փողոցներից մեկը, ի պատիվ շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերի, այսուհետ կկրի նրա անունը: Այս մասին հայտնում է Itar-Tass-ը՝ հղում անելով Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցացիայի պաշտոնական կայքին: Փողոցը մարզիկի անունով է կոչվել ATP թենիսային մրցաշարի՝ Հալլեի կազմակերպիչների նախաձեռնությամբ: Իշխանությունները միաձայն հավանության են արժանացրել գաղափարը:
Ռոջեր Ֆեդերերի ծառուղու բացման շքեղ արարողությանը մասնակցել է քաղաքապետ Աննե Ռոդենբրոկ-Վեսելմանը, Հալլեում մրցաշարի տնօրեն Ռալֆ Վեբերը և հենց Ֆեդերերը, որը 5 անգամ հաղթել է Հալլեում անցկացված մրցաշարում:









































