Sunday, 21 06 2026
Տնտեսության դիվերսիֆիկացումը պետք է գնահատել անբավարար. հիմա հրատապ քայլեր են արվում
«Մենք ընտրակաշառքի մասով անելիք չունենք»՝ ԿԸՀ այս պահվածք-մոտեցոււմը իրավական կազուս էր
Ալիևը «Արևմտյան Ադրբեջան» գործիքը դեռ երկար կօգտագործի. դեստրուկտիվ է՝ պետք է հասկացնել
Apple-ը թանկացնելու է իր արտադրանքը
Հրդեհ Մովսեսում․ կրակը վնասել է անասնագոմի տանիքը
Apple-ը պատրաստվում է ներկայացնել տեսախցիկներով AirPods-ներ
Հայաստանի էներգետիկ անվտանգության ապավումը քաղաքական մեծ կարևորություն ունի
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ

ՍԾՏՀ-ում նախագահությունը Սերբիայից փոխանցվել է Թուրքիային

Հունիսի 11-ին Բելգրադում տեղի է ունեցել Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) անդամ-երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի 26-րդ հանդիպումը, որին նախորդել է կազմակերպության Ավագ պաշտոնյաների կոմիտեի երկօրյա նիստը:

Հայաստանի պատվիրակությունը ղեկավարում է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, ով հանդես է եկել ելույթով:

ՀՀ փոխարտգործնախարարն իր ելույթում գոհունակությամբ նշել է անցած կիսամյակի ընթացքում ՍԾՏՀ-ում Սերբիայի նախագահությամբ սոցիալ-տնտեսական համագործակցության բնագավառներում արձանագրված առաջընթացը և դրանում Հայաստանի գործնական դերակատարությունը:
Կարևորվել է ՍԾՏՀ 20-ամյակի նախաշեմին կազմակերպության արդյունավետության հետագա բարելավման, տարածաշրջանային կոնկրետ ծրագրերի պատշաճ իրականացմանն ուղղված տնտեսական նոր օրակարգի ձևավորման և խթանման նշանակությունը:

Փոխնախարարն ողջունել է ՍԾՏՀ տնտեսական նոր օրակարգի և այլ ռազմավարական փաստաթղթերի, վերոնշյալ ժամանակահատվածում ՍԾՏՀ էներգետիկայի և բնապահպանության նախարարների կողմից նշված ոլորտներում համագործակցության խթանմանն ուղղված հռչակագրերի ընդունումը:

Գործնական համագործակցության ձեռքբերումների համատեքստում փոխնախարարն ընդգծել է ՍԾՏՀ առողջապահության և դեղագործության հարցերի աշխատանքային խմբում Հայաստանի համակարգման ժամանակ անդամ-երկրներում սանիտարական պաշտպանության բնագավառում համագործակցության համաձայնագրի ընդունումը:

Հանդիպմանը դրական գնահատականի է արժանացել տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի աշխատանքային խմբի համակարգող երկրի` Հայաստանի գործունեությունն ոլորտում համագործակցությունը խթանելու առումով: Գոհունակությամբ նշվել է, որ ՍԾՏՀ Նախագծերի զարգացման հիմնադրամի շրջանակում ընդունվել են հայկական նոր նախագծեր, մասնավորապես, գիտության ու տեխնոլոգիաների և մշակույթի բնագավառներում: ՍԾՏՀ-ի շրջանակում իրականացվելիք «Գրական տապան` 10 տարի անց» ՀՀ մշակութային նախագիծը մաս է կազմում «2012թ.՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի և նվիրված է հայ տպագրության 500-ամյակին:

Հանդիպման արդյունքում ընդունվել են 80-ից ավելի որոշումներ և առաջարկություններ:

Հանդիպման ավարտին ՍԾՏՀ-ում նախագահությունը Սերբիայից փոխանցվել է Թուրքիային, որը կպաշտոնավարի 2012թ. երկրորդ կեսին:

Նույն օրը, պատվիրակությունների ղեկավարները մասնակցել են Սերբիայի նորընտիր նախագահ Տ. Նիկոլիչի երդման հանդիսավոր արարողությանը:

Հունիսի 12-ին, ՀՀ ԱԳ փոխնախարարն այցելել է Բելգրադում ՀՀ պատվավոր հյուպատոսության նորաբաց գրասենյակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում