Ընդդիմության հանրահավաքին Մոսկվայի կենտրոնում մասնակցել է 15 հազար մարդ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտնել է ՌԴ ՆԳ նախարարության գլխավոր վարչությունից:
«Պաշտոնապես հանրահավաքն սկսվել է Սախարովի պողոտայի` Սադովի կոլցոյի ու Տուրգենևի հրապարակի հարակից տարածքում: Միտինգի սկսվելու պահին հավաքվել է շուրջ 15 համար մարդ», – նշված է հաղորդագրության մեջ:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՆԳ նախարարության գլխավոր վարչությունը, Պուշկինսկի հրապարակից մինչև Մոսկվայի բուլվարներ (Ստրաստնի, Պետրովսկի, Ռոժդենստվենսկի, Ստրետենսկի), մինչև Սախարովի պողոտա, հանրահավաքին մասնակցել է 18 հազար մարդ:
«Միլիոնների երթին» մասնակիցների հայտարարված թիվը մինչև 50 հազար մարդ էր: Ծրագրվում է, որ միտինգը կանցկացվի ժ. 15.00-18.00-ն:









































