Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար և Իրանի միջուկային ծրագրի հարցով գլխավոր բանագնաց Սայիդ Ջալիլին հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի հետ:
Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Իրանի ու «Վեցյակի» միջև հունիսի 18-19-ը Մոսկվայում կայանալիք բանակցությունների հարցը: Իրանական Press TV-ի տվյալներով՝ «Վեցյակը» պատրաստ է բանակցել մայիսի 23-24-ը Բաղդադում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով Իրանին առաջարկված 5 կետերի շուրջ:
Քեթրին Էշթոնն ու Սայիդ Ջալիլին հանդիպելու են մոսկովյան հանդիպման ժամանակ:









































