Վանաձորի Սարի թաղի բնակիչների էլեկտրատեխնիկական սարքերն ու էլեկտարական մալուխները պայթյունի պատճառով շարքից դուրս են եկել: Ըստ նախնական վարկածի՝ պատճառը հոսանքի տատանումն է:
Թաղամասի բնակիչները միայն հիշում են, որ բարձր պայթյուն են լսել, ապա ուշքի գալով՝ նկատել են, որ վառված ու սևացած են վարդակներն ու միացրած տեխնիկան։ «Լավ էր՝ հեռուստացույցը միացրած չէր, միայն ճտճտոց լսվեց, հարևանս պատմում է, որ իրենցը միացրած տեղը տրաքել է»,- ասում է Մանվել Թումանյանը:
ՀԷՑ Հյուսիսային մասնաճյուղից պարզաբանում են, որ դեռևս վաղ է պատճառների մասին խոսել: Չի բացառվում, որ հին մալուխների և բնակիչների կողմից ինքնագործունեության պատճառով էլ լինի. «Ամեն դեպքում, հոսանք է տատանվել, բնակիչներին էլ ենք տեղեկացրել, որ դիմում ներկայացնելուց հետո սարքավորումները կստուգվեն ու կվերանորոգվեն»:





































