Ինչպես տեղեկացնում է 1news.az լրատվականը, Բուլղարիայի, Ռումինիայի, Չեխիայի, Հունգարիայի, Սլովակիայի և Լեհաստանի կառավարությունների ղեկավարները ԵՄ ղեկավար Ժոզե Մանուել Բարոզուի հետ քննարկումներ են սկսել Եվրամիությանը ավելի լայն իրավասություն տրամադրել Կենտրոնական Ասիայի, Ղազախստանի և Ադրբեջանի հետ էներգետիկ ռազմավարական համաձայնագրեր կնքելու համար:
Նշված երկրները ցանկանում են վառելիք արտահանող երկրների հետ ավելի սերտ համագործակցություն ունենալ:
Հիշեցնենք, որ հունվարին ԵՄ ղեկավար Բարոզուի և էներգետիկայի հանձնակատար Գյունտեր Օտինգերի` Բաքու կատարած այցի ժամանակ Եվրամիություն գազի առաքման մասին հուշագիր էր ընդունվել: