Ֆինանսական ճգնաժամի հետևանքով ամերիկացիների ընտանեկան բյուջեն նվազել է` հասնելով 1992թ. մակարդակին: Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Դաշնային պահուստային բանկը:
The Christian Monitor-ի փոխանցմամբ`ընտանեկան միջին զամբյուղը 2007 թվականին 126.400 դոլարից նվազել էր` 2010 թվականին հասնելով 77.300 դոլարի: Տեղեկությունը պարզվել է ընտանեկան ֆինանսների վերաբերյալ հարցումների միջոցով: Ճգնաժամը սկսվել է 2007 թվականի դեկտեմբերին և ավարտվել 2009 թվականի հունիսին:








































