Եմենի հարավում գտնվող Աբյան նահանգում տեղի է ունեցել բախում կառավարական ուժերի և «Ալ-Քաիդա»-ի գրոհայինների միջև։ Սպանվել է առնվազն 33 գրոհային։ Այս մասին հաղորդում է չինական Xinhua գործակալությունը։ Տեղի իշխանությունների ներկայացուցիչը պատմել է, որ մի քանի գյուղերի վրա կազմակերպված գրոհի ժամանակ, որոնք վերահսկվում են «Ալ-Քաիդա»-ի ներկայացուցիչների կողմից, սպանվել է առնվազն 25 գրոհային։ Կառավարական ուժերի կողմից կա 6 սպանված։
Բացի այդ, Եմենի բանակը երկուշաբթի օրը կազմակերպել է զինված հարձակում Սակարա նավահանգստի վրա, որտեղ սպանվել են առնվազն 8 գրոհայիններ, ևս 6 զինծառայող վիրավորվել է։








































