Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Հասարակությունն ինչ–որ տեղ ցանկանում է հատուցել բացակայող պետական քաղաքականությունը. Ա. Նեդոլյան

Հասարակությունն ինչ–որ տեղ ցանկանում է հատուցել բացակայող պետական քաղաքականությունը: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց հրապարակախոս Արա Նեդոլյանն՝ անդրադառնալով սահմանային միջադեպերով պայմանավորված մի շարք նախաձեռնություններին, այն է՝ սահմանը պաշտպանելու պատրաստակամությանը:

Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակում ամեն ինչի պատճառն իշխանության տևական անգործությունն է, և հասկանալի է, որ հասարակությունն անհանգստացած է, ձգտում է իր ջանքերով ինչ-որ տեղ հատուցել բացակայող պետական քաղաքականությունը: Արա Նեդոլյանի համոզմամբ՝ իրականում հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացմանն ուղղված բանակցություններ, խաղաղ պայմանագրին հասնելու գործընթաց չկա:

«Չկա այն առումով, որ այստեղ իսպառ բացակայում է Հայաստանի, իբրև պետության, սեփական դիրքորոշումը, սեփական դիվանագիտական նախաձեռնությունը: Պատերազմը մնում է անավարտ, և սա, կարծես թե, իշխանություններին ամենևին էլ չի անհանգստացնում: Ոչ մի բան չեն անում՝ ո՛չ պահանջում են, ո՛չ զիջում, ընդամենը ենթարկվում են կամ չեն ենթարկվում «միջնորդների» նախաձեռնություններին: Հակամարտության լուծման հայկական առաջարկը գոյություն չունի, ինչպես նաև՝ ադրբեջանականը: Կա միայն առեղծվածային «մադրիդյանը», որը չգիտես, թե ում դիրքորոշումն է արտահայտում»,- մեկնաբանեց Արա Նեդոլյանը՝ հավելելով, որ նույն իրավիճակն է տիրում նաև հայ-թուրքական հարաբերություններում: Նրա խոսքերով՝ դա պետական ինֆանտիլիզմ է, որն ամրագրում է ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, ո՛չ բանակցություն թվացյալ վիճակը, որը ցանկացած պահի կարող է փոխարինվել պատերազմով։ Երկրորդ հանգամանքը սխալ սկզբունքներով կազմված բանակն է:

Արա Նեդոլյանը մեջբերեց նախաձեռնություններից մեկի հայտարարությունը. «Մենք, սերունդ տված, հասուն տղամարդիկ, կամավոր գնանք կանգնենք սահմանին, որ փրկենք բանակում ծառայող 18-20 տարեկան պատանիների կյանքը»: Նա սա շատ ճիշտ առաջարկ համարեց, որից, ըստ նրա, երևում է, թե ինչպիսին պետք է լիներ հայկական բանակը՝ կամավոր, ոչ թե՝ հարկադրական, հասուն քաղաքացիներից կազմված, և ոչ թե՝ բռնի տարած պատանիներից: Արա Նեդոլյանը դա «պրոֆեսիոնալ բանակ» անվանեց: Այլապես, ըստ նրա, պետք չէ այն բանակը, որի փոխարեն, վտանգի պահին, կամավորները պետք է գնան սահման պաշտպանեն:

Ամփոփելով իր խոսքը՝ նա ասաց, որ հասարակական անհանգստությունն ու կամավոր նախաձեռնություններն այս վտանգավոր պահին հասկանալի են ու արդարացված: «Սակայն ճիշտ կլիներ այս անցած տարիների ընթացքում ճիշտ պահանջներ ձևավորել և ներկայացնել իշխանությանը, այն է՝ պատասխանատու վարել ու ավարտին հասցնել խաղաղ բանակցությունների գործընթացը, և երկրորդը՝ ստեղծել այնպիսի բանակ, որին վտանգի պահին կարող ենք վստահել մենք և զգուշանա հակառակորդը, և ոչ թե ձևավորել բանակ-զոհ»,- հստակեցրեց իր միտքը հրապարակախոս Արա Նեդոլյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում