Նիգերիայի ավիափոխադրողներն իշխանություններին են դիմել խնդրանքով՝ փակել մայրաքաղաք Աբուջայի միջազգային օդանավակայանն էլեկտրասնուցման հետ ունեցած խնդիրների պատճառով:
Ազգային ավիափոխադրողների ասոցիացիայի ներկայացուցիչ Մուհամմեդ Թուքուրը համարում է, որ քանի դեռ խնդիրը լուծված չէ, ուղևորների կյանքը վտանգի մեջ է:
Նիգերիայում BBC-ի թղթակցի տվյալներով` արդեն տարուց ավել օդանավակայանի թռիչքուղու վրա լուսարձակող սարքավորումների խափանումներ են լինում:
Ըստ վիճակագրության` Նիգերիան հանդիսանում է աշխարհում ամենավտանգավոր երկրներից մեկը՝ քաղաքացիական ավիափոխադրումների առումով: Այսպես, հունիսի սկզբին Լագոսե քաղաքում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում զոհվել է ավելի քան 150 մարդ, զոհերի մեծ մասը երկրի վրա է եղել, քանի որ ինքնաթիռն ընկել է բնակելի տների վրա:







































