Thursday, 04 06 2026
Հայկական արտադրանքի դեմ միջոցառումները նորմալ գործընթաց են. Օվերչուկ
Հավանություն է տրվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
11:10
Թրամփը հայտարարել է, որ գոհ է Իրանի հետ բանակցությունների ընթացքից
10:50
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունից օրեր առաջ զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել Մեխիկոյում
Մայիսին Հայաստան է այցելել 199,541 զբոսաշրջիկ
Այս պահին 50-ից ավելի հասցեներում իրականացվում են խուզարկություններ․ ՔԿ
Արագածոտնի մարզում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի և մարզպետի հանդիպումը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հերթական բեռները կուղարկվեն Հայաստան
Ռուսահայերի «ուխտագնացությամբ» և պատժամիջոցներով Մոսկվան շարունակեց ՀՀ շրջափակումը
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը Իրանի դեմ պատերազմը սահմանափակելու մասին բանաձև է ընդունել
Սպասվում է կարճատև անձրև
Անգամ ընտրության օրը պետք է սպասել ինտրիգների ռուսական կողմից. հունիսի 7-ից հետո էլ չեն հանդարտվի
09:20
Քուվեյթի օդանավակայանին իրանական հարվածի հետևանքով կա զոհ և տասնյակ վիրավոր
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել է ծանրամարտի Աշխարհի և Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանին
Վաշինգտոնը խաղադրույք է կատարում Բաքվի վրա․ 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր է կնքվել Ադրբեջանի հետ
08:50
Հայտնի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական նոր հինգ անդամները
էկոնոմիկայի նախարարությունը հերքել է նախարարի աշխատասենյակում ջերմոցատերերի «բունտ»-ի վերաբերյալ հրապարակումը
08:30
ԱՄՆ զինված ուժերը հերքել են ամերիկյան ականակիրին հարվածելու մասին իրանական կողմի հայտարարությունը
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Իսրայելն ու Լիբանանը համաձայնության են եկել հրադադարի շուրջ. Պետդեպ
Ռուսաստանը կրկին միջուկային ապոկալիպսիսի սպառնալիք է հնչեցրել
Լարսը բաց է
07:40
Նավթի գներ – 03/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը

Իշխանությունն առանց իշխանության

Իրադարձությունների զարգացումը հայաստանյան քաղաքական դաշտում կարծես թե մտնում է մի նոր փուլ, որը վկայում է բավական դաժան դիմակայության մասին: Դրա վկայությունն էր նախօրեին Վարդան Օսկանյանի տարածած հայտարարությունն այն մասին, որ Ազգային անվտանգության ծառայությունը քրեական գործ է հարուցել իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի գործունեության կապակցությամբ և հիմնադրամին մեղադրում են փողեր լվանալու մեջ: Վարդան Օսկանյանին էլ այդ գործով հրավիրել են ԱԱԾ ցուցմունք տալու որպես վկա:

Սա բավական հետաքրքրական իրավիճակ է ստեղծում ներկայիս քաղաքական և հատկապես ներիշխանական զարգացումներում, որոնք մտել են նախագահական ընտրության ուղեծրի մեջ: Ակնհայտ է, որ իշխանությունը ճնշում է բանեցնում Վարդան Օսկանյանի, և ամենայն հավանականությամբ նրա միջոցով նաև Ռոբերտ Քոչարյանի վրա` ի դեմս Քոչարյանի երևի թե տեսնելով նախագահական ընտրությանը Սերժ Սարգսյանի լուրջ հակառակորդ: Ընդ որում` խոսքն ամենևին Քոչարյանի ուղղակի առաջադրման մասին չէ, այլ թեկուզ հենց Օսկանյանի միջոցով, ԲՀԿ շրջանակում: Այս ամենի հավանականությունը ընդունում է, թերևս, նաև Վարդան Օսկանյանը, այլապես հազիվ թե նա այլ բան նկատի ունենար տեղի ունեցածը իր հայտարարությամբ որակելով որպես «քաղաքական պատվեր»: Էլ ինչի վրա պետք է հիմնված լինի այդ «պատվերը», եթե ոչ նախագահական ընտրությունից առաջ դաշտում հնարավորինս մեծ վերահսկողություն հաստատելու տրամաբանության:

Դժվար է ասել, թե ինչ զարգացում կունենա գործը. արդյոք այն կհասցվի՞ մի մակարդակի, երբ կլինեն ձերբակալվածներ և կալանավորվածներ, արդյոք Վարդան Օսկանյանի կարգավիճակը կփոխվի՞, և նա վկայից կանցնի մեղադրյալի կամ կասկածյալի: Համենայնդեպս, մի բան պարզ է, որ գործը բավական լուրջ է, և այստեղ, իհարկե, իշխանությունը երևի թե պետք է հասկանա ու պատկերացնի, թե ինչ մեծ աղմուկ այն կարող է առաջացնել թե՛ ներհայաստանյան, թե՛ անգամ միջազգային շրջանակներում: Այսինքն` այդ իմաստով հարց է նաև, թե արդյոք իշխանություններն ինչ հիմքեր ունեին նման գործ հարուցելու համար, որովհետև միարժեք է նաև, որ հիմքերի բացակայության պայմաններում, եթե իշխանությունները առնվազն գործ հարուցելը չկարողացան քիչ թե շատ հիմնավորել, այդ ամենը բումերանգի նման հարվածելու է հենց իշխանությանը, էլ ավելի ուժեղացնելով «Բարգավաճ Հայաստանի» և Ռոբերտ Քոչարյանի դիրքերը: Այսինքն` նրանց դիրքերը թուլացնելու իշխանական ձգտումները, ըստ էության, կարող են ունենալ հակառակ էֆեկտ:

Այս ամենն, իհարկե, վկայում է ներիշխանական դիմակայության լուրջ աճի մասին և այն մասին նաև, որ խորհրդարանական ընտրություններում ամրագրելով մի իրավիճակ, Սերժ Սարգսյանը ներկայումս ունի այդ իրավիճակը պահելու խնդիր: Իրավիճակը պահելու հարցում հիմնական խնդիրն, իհարկե, սոցիալ-տնտեսական է: Այսինքն` տնտեսական ծանր իրավիճակը Սերժ Սարգսյանին թույլ չի տալիս էական փոփոխություններ արձանագրել և քիչ թե շատ վարկանիշային խնդիր լուծել: Այս իրավիճակում, բնականաբար, մեծանում է «Բարգավաճ Հայաստանի» և անգամ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը, որն իր նախագահության ընթացքում արձանագրված տնտեսական վիճակագրական ցուցանիշները և ընդհանուր իրավիճակը կարողանում է վերածել ուղղակի կամ անուղղակի քարոզչական էֆեկտի: Այդ խնդրում Սերժ Սարգսյանի բարդությունն այն է, որ բավական մեծ է տնտեսության մեջ, այսպես ասած, քոչարյանական կապիտալի առկայությունը: Այստեղ հարցն իշխանությունն է: Հայաստանում բիզնեսի և իշխանության սերտաճածության պայմաններում իշխանությունն ու փողը փոխպայմանավորում են միմյանց դիրքերը: Եվ այդ առումով Սերժ Սարգսյանի համար իշխանության հարց է տնտեսության մեջ կապիտալի վերաբաշխում իրականացնելը: Նա արդեն մոտ չորս տարի է զբաղված է այդ գործով, ընդ որում` զուրկ լինելով հեղափոխական քայլերի հնարավորությունից, քանի որ դա կարող է բերել վտանգավոր, ավերիչ ցնցումների:

Այս իմաստով Սերժ Սարգսյանը մի կողմից ունի իշխանության հարցը լուծելու խնդիր, մյուս կողմից` նա այդ խնդիրը չի լուծի, քանի չի լուծել կապիտալի վերաբաշխման խնդիրը: Իսկ այդ խնդիրն էլ գործնականում չի կարող լուծել առանց սոցիալական ռիսկերի: Արդյունքում ստացվում է փակ շրջան: Դրան գումարվում են աշխարհաքաղաքական մարտահրավերները, որոնք Սարգսյանին ստիպում են կոր գծել դեպի Արևմուտք, ինչն էլ առաջացնում է Ռուսաստանի խանդը: Ռոբերտ Քոչարյանն ու վերջին ամիսներին նրան անուղղակիորեն սատարող Լևոն Տեր-Պետրոսյանն էլ այդ հանգամանքից փորձում են օգտվել Մոսկվայի հետ խաղալու միջոցով: Արդյունքում Սերժ Սարգսյանին որևէ կերպ չի հաջողվում երկարաժամկետ ինչ-որ իրավիճակ ամրագրել իր համար և լուծել առնվազն միջնաժամկետ խնդիրներ և գլխավորը՝ քիչ թե շատ տևականորեն լուծել իշխանության խնդիրը: Այստեղ է իրավիճակ պահելու նրա գլխավոր հարցը, որի լուծման մի դրվագներից մեկն էլ, թերևս, Վարդան Օսկանյանի դեմ այս գրոհն է, որը կրկին կարող է լուծել իրավիճակային խնդիր: Սակայն, մյուս կողմից, Սերժ Սարգսյանի համար անգամ այդ տարբերակը բավական հաջող և արդյունավետ է` նկատի ունենալով այն, որ նա փաստացի կարողանում է իշխանություն պահել չունենալով իշխանություն:

Սա մի գուցե որոշակիորեն տարօրինակ ձևակերպում է, սակայն նաև փաստ, որ Սերժ Սարգսյանը դրության տերն է, իրականում ունենալով բավական լուրջ ներիշխանական խնդիրներ: Այստեղ, սակայն, նրան օժանդակող հանգամանք է թերևս այն, որ նրա դեմ մրցակցող ճամբարում իսկապես խայտաբղետ և թերևս հիմնականում ոչ հրապարակային պատկեր է, հրապարակային մակարդակում բազմաթիվ առումներով շատ ավելի խոցելի՝ թե՛, օրինակ, ԲՀԿ-ի և Ռոբերտ Քոչարյանի, թե՛ ՀՅԴ-ԲՀԿ-Կոնգրես միասնական ձևաչափի և Ռոբերտ Քոչարյանի, թե՛ այլ մի քանի հնարավոր ձևաչափերով փոխհարաբերության առումով: Սերժ Սարգսյանը կարողանում է մի կողմից խաղալ այդ իրավիճակի վրա և ստանալ քարոզչական բավարար էֆեկտ, մյուս կողմից` դա համեմել ուժային որոշակի գործողություններով կամ լծակներով, և արդյունքում առայժմ պահել իշխանությունը: Հարցն այստեղ այն է, որ Սարգսյանն այդ իշխանությունը պահում է, այսպես ասած, իշխանության էներգիայի հաշվին, հնարավորություն չունենալով միացնել սնուցման աղբյուրը: Իսկ դա նշանակում է, որ եթե առաջիկա նախագահական ընտրությանն էլ իշխանության հարցը առնվազն միջնաժամկետ կտրվածքով լուծել չհաջողվեց, Սարգսյանը կարող է կանգնել անելանելի վիճակի առաջ:

Լուսանկարը՝ PanARMENIANPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում