Իրանական Mehr News գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հինգշաբթի օրն այցելելու է Աֆղանստան: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը:
Վերջինիս խոսքերով՝ Սալեհին Աֆղանստան է այցելում «Ապագա Աֆղանստան» հանդիպմանը մասնակցելու համար: Այդ խորհրդաժողովին մասնակցելու են տարածաշրջանի 13 երկրների, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գտնվող 12 երկրների և 13 միջազգային կառույցների ներկայացուցիչները:
Մեհմանպարաստը հավելել է, որ այդ հանդիպման ժամանակ Իրանը ներկայացնելու է Աֆղանստանի անվտանգության ապահովման ու զարգացման հեռանկարների իր առաջարկներն ու նախաձեռնությունները:










































