Ինչպես արդեն հայտնել էր «Առաջին լրատվականը», Գյումրի քաղաքում ծննդյան տարեդարձի տոնակատարության ժամանակ Ոստիկանության աշխատակիցների կողմից բերման էին ենթարկվել մի քանի «օրենքով գողեր» և քրեական հեղինակություններ։ Նրանց մեջ էին «Զապը»` Անդրանիկ Սողոյանը, «Օշականցի Գևորիկը»` Գևորգ Մելիքյանը, «Մանեթի Սամոն»` Սամվել Հարությունյանը , «Պավլուշի Սուրոն»` Սուրեն Ավետիսյանը, «Ալոն»` Ալեքսանդր Մակարյանը, «Աֆուլիկը»` Ռաֆայել Խոյեցյանը, «Վստրեչի Ապերը»` Արամ Վարդանյանը: Մեր աղբյուրները նշում են, որ ձերբակալվածների մեջ է եղել նաև Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը:
Խուզարկությունից հետո բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել: