Եգիպտոսի ժողովրդական ժողովը (խորհրդարանի ստորին պալատը) վաղը կսկսի Սահմանադրական հանձնաժողովի մասին օրենքի քննարկումը, որը առաջիկա մի քանի ամիսներին պետք է մշակի երկրի նոր հիմնական օրենքը:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, պրոֆիլային խորհրդարանական կոմիտեին ներկայացված նախագծի համաձայն՝ Ժողովդական ժողովի որոշմամբ՝ Սահմանադրական հանձնաժողովին կտրվի օրենսդրական կառույցի կարգավիճակ, իսկ նրա գործունեությունը անկախ կլինի ցանկացած պետական մարմնից:
Հանձնաժողովում 39 տեղ կզբաղեցնեն տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ՝ ըստ խորհրդարանական համամասնության, մասնավորապես «Մուսուլման եղբայրները» կստանան 16 տեղ, իսկ սալաֆիական «Նուր»-ը՝ 7:
Բացի այդ՝ մեկ տեղ կստանան զինվորականները, մյուս 60 տեղերը կբաշխվեն հայտնի իրավաբանների, արհմիությունների ղեկավարների, իսլամիստական և քրիստոնեական կրոնական գործիչների և այլ սոցիալական խմբերի և միությունների միջև: