Thursday, 11 06 2026
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:30
Իսպանիայի կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
16:10
Իրանը դատապարտել է ԱՄՆ-ի «անօրինական և հանցավոր հարվածներն» իր դեմ
Պակիստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
15:50
Ջորջա Մելոնին հանդես է եկել Ուկրաինայի հարցով ԵՄ միասնական ներկայացուցիչ նշանակելու առաջարկով
«Մարգարա» անցակետը կբացվի՝ մարդասիրական բեռներ ուղարկելու համար
15:30
Իրանը հորդորել է ԱՄՆ-ին համաձայնության հասնելու համար հրաժարվել սպառնալիքներից
Վիգեն Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացվել, հայտարարվել է հետախուզում
15:10
Մեքսիկան և Բրազիլիան կոչ են արել վերացնել Կուբայի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած էմբարգոն
Թուրքիան փորձում է վերականգնել «օսմանյան ժառանգությունը»
Պուտինը Պետդումայի ընտրությունների օր կնշանակի
Ի՞նչ տեղի կունենա, եթե ՀՀ ում գազի գինը բարձրանա․ ՀԾԿՀ նահագահի պարզաբանումը
Նիկոլ Փաշինյանն «Ուժեղ Հայաստանի» և Սամվել Կարապետյանի դեմ դատական հայցեր է ներկայացրել
Ներկրել է վառելիք և թաքցրել է հարկերը․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Ծառուկյանի քրգործի մասին
Կոտայքի համայնքային ոստիկանները բացահայտել են խանութից կատարված գողությունը
Մեր ռիսկերը կառավարում ենք, գազի սակագնի հնարավոր փոփոխություն չկա․ ՏԿԵ նախարար
2022-ին տեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
«Էթալու եմ Ծառուկյանի մոտ, ․․․ ըլնեմ, թե չեթամ»․ ՀԿԿ-ն հրապարակել է ԲՀԿ համակիրների զրույցը
13:50
Հորդանանի բանակը հայտարարել է իրանական 20 հրթիռ խոցելու մասին
ՌԴ նախագահը հենվում է փաստերի և փաստարկների վրա․ կշարունակենք աշխատել, ոչ մի խնդիր չկա․ Փաշինյան
ԱԳՆ դիվանագիտական դպրոցի ընդունելության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է
Ազնիվ կլինեն՝ մանդատները չվերցնեն, այլապես իրենց ընտրակաշառքի գարշահոտը տարածելու են ԱԺ ում․ Փաշինյան
13:30
Բողոքի զանգվածային ցույցեր Ալբանիայում
Բոլոր կաշառակեր դատավորները հատ-հատ բռնվելու են և դատվելու․ վարչապետ
Երևանում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

ԱՆ համակարգում հարգի են ծեծողները

Հայաստանի իշխանությունների համար ծեծը հավանաբար քաղաքական կամ իրավական կատեգորիա չէ, և ցանկացած չինովնիկ կարող է ծեծելուց ու ծեծվելուց հետո էլ հանգիստ խղճով պաշտոնավարել:

Անցյալ տարվա դեկտեմբերի 10-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում տպագրվել էր մի տեղեկատվություն, համաձայն որի` արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Ռուբեն Միրաքյանը հարբած վիճակում ծեծի է ենթարկել Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար Միհրան Պողոսյանի տեղակալին:

Ըստ նույն հրապարակման` Միհրան Պողոսյանն էլ Ռուբեն Միրաքյանին պատասխանել է համարժեք կերպով` ծեծով: Այս միջադեպն ուշագրավ է նրանով, որ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանի պաշտոնանկության պատճառ դարձավ: Գևորգ Դանիելյանին արդարադատության նախարարի պաշտոնում փոխարինեց Հրայր Թովմասյանը, իսկ Միհրան Պողոսյանն ու Ռուբեն Միրաքյանը շարունակում են մինչ օրս պաշտոնավարել:

Հայտնի է միայն, որ Գևորգ Դանիելյանը պաշտոնին հրաժեշտ տալուց առաջ հրաման է ստորագրել գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու մասին:

Օրեր առաջ «Առաջին լրատվականը» ԴԱՀԿ ԱԾ-ից փորձեց տեղեկանալ, թե ինչ ճակատագիր է սպասվում Միհրան Պողոսյանին ու Ռուբեն Միրաքյանին: ԴԱՀԿ ԱԾ մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանի հետ մեր գրավոր հարց ու պատասխանը ներկայացնում ենք առանց մեկնաբանությունների:

Հարց` Ռուբեն Միրաքյանն այսօր աշխատո՞ւմ է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, թե՞ ոչ: Եթե աշխատում է նախկին պաշտոնում, ապա շարունակում է աշխատել նախկի՞ն նախարարի հրամանով, թե՞ նոր:

Պատասխան. Ռուբեն Միրաքյանը աշխատում է ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում` Անձնակազմի կառավարման բաժնի պետի պաշտոնում, արդարադատության նախորդ նախարարի հրամանով:

Հարց. ԴԱՀԿ ղեկավարի տեղակալին ծեծելու համար նա ենթարկվե՞լ է կարգապահական տույժի, նկատողության, թե՞ ոչ:

Պատասխան. քանի որ հարցը պարունակում է ոչ ճշգրիտ տեղեկություն, ըստ էության, պատասխանելն անհնարին է:

Հարց. եթե Ռուբեն Միրաքյանը շարունակում է պաշտոնավարել, ապա արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանը, որը նախաձեռնել է կադրային փոփոխություններ, ինչպե՞ս է պատրաստվում վարվել պետական պաշտոնեությունը սահմանազանցած կադրերի, տվյալ դեպքում` Ռուբեն Միրաքյանի և Միհրան Պողոսյանի հետ, որոնց` ծեծի ենթարկելու մասին պատմությունները հրապարակվել են մամուլում:

Պատասխան. այս հարցի պատասխանը բազմիցս տրվել է, այդ թվում` արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ս/թ հունվարի 17-ին տված ասուլիսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում