Monday, 08 06 2026
23:50
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 32-ի
Հայտնաբերվել է 377 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
ԵՄ-ն շարունակելու է խորացնել Հայաստանի հետ գործընկերությունը
Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
23:34
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին․ Յետտենի շնորհավորանքը
23:33
Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Չնայած հսկայական ճնշմանը՝ ՀՀ ժողովուրդն ընտրեց խաղաղությունը․ Գերմանիայի կանցլեր
Լիբանանում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել
23:29
Իրանը չի լքել ո՛չ մարտի դաշտը, ո՛չ էլ բանակցությունների սեղանը. Փեզեշքիան
Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ
Կրեմլը ԶԼՄ-ներին հրահանգել է ընտրությունները ներկայացնել որպես Փաշինյանի «պարտություն». «Մեդուզա»
Ստամբուլում ստորագրվել է Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հռչակագիրը
Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են TRIPP-ի հարցը
Գրանցվել է 680 դեպք, որից 184-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
23:10
ԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ՝ նավագնացության ազատությանը սպառնալու համար. Կալաս
Անցած 3 օրում գրանցվել է 35 ավտովթար․ 8 մարդ զոհվել է
Զելենսկու նամակը ուղարկվել է ամբողջ աշխարհով մեկ. Լավրով
Կրթաթոշակային ծրագրեր՝ Սայգոնի միջազգային համալսարանում ուսանելու համար
22:30
Բելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար
Հայաստանի ընտրություններն անցել են ժողովրդավարական մրցակցության պայմաններում. Ռումինիայի ԱԳՆ
22:10
Շվեդիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
«Սարգիս կասյանները» լեգիտիմացան. խորհրդարանն օգտագործելու են պետության դեմ սաբոտաժի համար
21:50
ԵՄ-ն պատրաստվում է հունիսին 9,1 միլիարդ եվրո հատկացնել Ուկրաինային
Լյուստրացիա կարողացանք անել, ընդդիմափոխություն՝ ոչ. մեր թիկունքում գործում էր հակառակորդը
21:30
Կոնգոյում Էբոլայի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500-ը
Ընտրակաշառք բաժանած ուժերը պատասխանատվություն են կրելու. մեծագույն հանցանք է գործվել
Իսրայելը պատրաստ է Իրանի հետ պատերազմի վերսկսման
20:50
ՆԱՏՕ-ի կործանիչները խոցել են Լատվիայի օդային տարածքում հայտնված դրոնը
Որքա՞ն ձայն է ստացել ՔՊ-ն Երևանում
20:30
ԱՀԿ-ի ղեկավարը ժամանել է էբոլա վիրուսի տարածման երկիր համարվող Ուգանդա

Ուլտիմատումներ շարքից

Հիշեցնենք, որ ամեն ինչ սկսվեց Գագիկ Ծառուկյանի հայտարարությունից, թե` ցանկության դեպքում Ռոբերտ Քոչարյանը վաղուց կդառնար ՀՀԿ նախագահը կամ պատվավոր նախագահը: Դրան անմիջապես հաջորդեցին ՀՀԿ-ական տարբեր գործիչների խորհուրդները Գագիկ Ծառուկյանին` առ այն, որ վերջինս հստակ ձևակերպի իր մտքերը, հետևի իրենց խորհուրդներին, կոռեկտության մեջ մնա, այլապես` իրենք նոր խորհուրդներ կտան: Ու որքան էլ զարմանալի լինի, ԲՀԿ-ն, որը մշտապես ագրեսիվ է արձագանքել իր առաջնորդի հասցեին ցանկացած խոսքի կամ քննադատության, այս անգամ զգալիորեն պասիվ էր: Միայն Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը հայտարարեց, թե իրենք իրենց առաջնորդին զեկուցում են նշանակալի մարդկանց ելույթների մասին: Այսինքն` այդպես Գալստյանն ակնարկում էր, թե ՀՀԿ-ական այդ գործիչները, որոնց մեջ մտնում էին ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը և այլ պատգամավորներ, «այնքան չկան», որ նրանց ասածների մասին տեղյակ պահեն Ծառուկյանին: Բացի այդ, նա հիշեցրել էր լատինական ասացվածքը. «Նախ սովորիր, հետո սովորեցրու»:
Իսկ նախօրեին Գագիկ Ծառուկյանի անունից ուշագրավ հայտարարություն եղավ: Հավանաբար, հետևելով ՀՀԿ-ականների խորհրդին, նա հստակեցրել էր իր մտքերը և իր հայտարարությամբ պարզաբանել ասելիքը. «Վստահեցնում եմ, որ իմ հայտարարությամբ ես չեմ ցանկացել վիրավորել ո՛չ «Հանրապետական» կուսակցությանը, ո՛չ էլ ՀՀԿ նախագահին: Ես ուղղակի ցանկացել եմ մեկ անգամ ևս նշել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն այլ ուժերի ու անձանց հետ արհեստականորեն կապելու փորձերը անիմաստ զբաղմունք է: ԲՀԿ-ն ինքնուրույն քաղաքական ուժ է` իր հստակ ծրագրերով և նպատակներով: Մենք քաղաքական դաշտում միշտ առաջնորդվել ենք կոռեկտության և փոխադարձ հարգանքի սկզբունքով, ինչը ապագայում ևս լինելու է մեր ձեռագիրը», – հայտարարել էր Ծառուկյանը: Թվում էր՝ Ծառուկյանի այս մեղայականով ՀՀԿ-ԲՀԿ լեզվակռիվներն ու հակասությունները կավարտվեն:
Սակայն ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը երեկ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցով «նոր էջ բացեց» այս պատմության մեջ` բաց տեքստով հասկացնելով, թե որն է ԲՀԿ հետ հարաբերությունների սրման պատճառը: Ըստ նրա` պատճառը մեկն է` ԲՀԿ-ն առայժմ չի հստակեցրել, թե արդյոք առաջիկա նախագահական ընտրություններում սատարելո՞ւ է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, թե՞ առաջադրելու է սեփական թեկնածու: Զոհրաբյանը հիշեցրել է նաև անցած տարի Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե 2012-ի խորհրդարանական ընտրություններում փորձելու է ստանալ ընտրողների ձայների մեծամասնությունը` 50+1 տոկոսը: «Իրենք իրավունք ունեն: Պարզապես եթե ճշգրտված լիներ` այլ հարաբերություններ կլինեին», – հայտարարել է Զոհրաբյանը: Այսինքն` որքան մոտենում է փետրվարի 12-ը` ԲՀԿ համագումարի օրը, այնքան ՀՀԿ-ն ավելի սուր է դնում Սերժ Սարգսյանին սատարելու իր պահանջը և հստակ հասկացնում, որ ժամանակն է կողմնորոշվել: Մանավանդ որ` ՀՀԿ 20-ամյակի հանդիսավոր նիստին Սերժ Սարգսյանն, ըստ էության, հայտարարել էր, որ ինքը ԲՀԿ առաջ նախագահի թեկնածուի հարցում կողմնորոշվելու պահանջ է դրել: «Այստեղ ուզում եմ անդրադառնալ այն ասեկոսեներին, այն խոսակցություններին, որ վերջին շրջանում պտտվում են որոշ քաղաքական շրջանակներում, թե իբրև ես վերջնագիր եմ ներկայացրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Եվ ղեկավարվելով իրենց տրամաբանությամբ, իրենց իսկ ժարգոնով ասած, փորձում եմ թասիբի գցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և կոնկրետ Գագիկ Ծառուկյանին: Բոլորիդ է հայտնի, որ ես երբեք որևէ մեկի հետ վերջնագրով չեմ խոսել, մանավանդ` իմ գործընկերների հետ: Նրանց ասած այդ վերջնագրերը պարզապես իմ պահանջներն են` ինչպես իմ կուսակիցների, այնպես էլ մեր կոալիցիոն գործընկերների նկատմամբ: Կարծում եմ, որ սա օրինաչափ է, և հակառակը ենթադրել` պարզապես անտրամաբանական է», – ասել էր նա: Ու հիմա ՀՀԿ-ականները փորձում են պահանջատեր լինել կոալիցիոն գործընկերոջ հանդեպ:
Ի դեպ, ՀՀԿ փոխնախագահը նաև ասել է, որ այլևս չեն քարկոծի Ծառուկյանին, բայցև չի երաշխավորել, որ մինչև ԱԺ ընտրությունները նման էքսցեսներ չեն կրկնվի:

Հ.Գ. Ի դեպ, երեկ փորձեցինք Ռազմիկ Զոհրաբյանի այս հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ ստանալ ԲՀԿ-ականներից, վերջիններս, սակայն, միահամուռ կերպով լռում էին` խուսափելով ՀՀԿ-ականներին պատասխանելուց:

«Ժամանակ» օրաթերթ, Արման Գալոյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում