Թուրքիայից ու Չինաստանից ապրանքներ ներմուծող տոնավաճառների աշխատակիցները շարունակելու են իրենց ցույցերը, քանի որ տրանսպորտի նախարարությունից ստացված պատասխան նամակը իրենց չի բավարարում:
Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց տոնավաճառի առևտրականներից Գևորգ Սարոյանը: Նրա խոսքով` պատասխան նամակում գրված է, որ մաքսային մարմինները որևէ սակագին չեն բարձրացրել, և որ կառավարությունը չի կարող մասնավոր ընկերությանը` «Հարավկովկասյան երկաթուղիներին», պարտադրել որևէ գին:
Գ. Սարոյանը նշեց, որ իրենք նախատեսում են երկուշաբթի օրը հավաքվել ԱԺ-ի դիմաց և նամակ հանձնել պատգամավորներին: