Friday, 03 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Mazda. ճապոնական հրաշք՝ Հյուսիսային պողոտայում (տեսանյութ)

Աշխարհահռչակ ավտոարտադրող ճապոնական Mazda ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը՝ «Թոփ մոտորս» ընկերությունը հունիսի 4-9-ը Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, քաղաքացիներին հնարավորություն է տվել ավելի անմիջական միջավայրում ծանոթանալ ավտոմեքենաների 4 մոդելների հետ: Միջոցառման առաջին 3 օրերին ներկայացվել են CX7-ը և CX9-ը, հաջորդ 3 օրերին՝ Mazda3-ը և Mazda6-ը:

Ընկերության վաճառքի գծով տնօրեն Վլադիմիր Հովսեփյանն «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց, որ նման միջոցառում առաջին անգամ է իրականացվում, գովազդի ու մեքենան ավտոսիրողներին ներկայացնելու այս տարբերակի համար ընտրվել է մի վայր, որ գտնվում է Երևանի սրտում, որտեղ հոծ զանգված է կազմում միջին և բարձր խավը: Նրա խոսքերով՝ ավտոսրահ այցելությունը ոչ միշտ է հարմար լինում, և այս նախաձեռնության շրջանակներում պատրաստված մասնագետներն ավտոսիրողներին ներկայացնում են ավտոմեքենաների տեխնիկական հնարավորությունները:

«Այստեղ ավտոսիրողները կարող են լսելու փոխարեն շփվել, ստանալ տեղեկություններ և տեղում ճիշտ կողմնորոշվել բրենդի մասին: Հայաստանում մեքենան առաջին հերթին ընտրում են տեսքով, հետո՝ գնով, բայց մեքենան կոշիկ չի, որ ամեն օր կարողանաս փոխես: Մեքենային մենք վստահում ենք մեր ու մեր հարազատների կյանքը և ընտրելիս պետք է ավելի խորը մտածել»,- ասաց Վ. Հովսեփյանը:

Նրա կարծիքով՝ Mazda-ն առանձնանում է իր բացառիկ որակով, ոչ մեծ քանակությամբ արտադրվում է միայն Ճապոնիայում և իր մեջ ամփոփում է ճապոնական ոգին: Ընդ որում՝ Mazda-ն կարգախոս է ընտրել «զում-զում» արտահայտությունը, որով երեխաները խաղի ժամանակ արտահայտում են շարժիչի միացնելը: «Այսինքն՝ շարժիչ, դինամիկ, արագություն, ենթարկվելիություն, սպորտային պահվածք, սպորտային ինքնատիպ դիզայն: Այս ամենի համադրությունն է Mazda-ն: Մենք էլ փորձում ենք այդ համադրությունը լավագույնս ներկայացնել, որ ճիշտ ընտրեն»,- նշեց Վ. Հովսեփյանը:

Նա հայտնեց, որ վերջին 1 տարում պահանջարկի նկատելի աճ կա, իսկ այս տարվանից սկսած գործարանը տրամադրում է այնպիսի մեքենաներ, որոնք 2-2.5 տարվա ուսումնասիրության արդյունքում լավագույնս համապատասխանեցված են ՀՀ ճանապարհային և վառելիքային պայմաններին: «Թոփ մոթորս» ընկերությունն իրականացնում է երաշխիքային սպասարկում ավտոմեքենաների 3 տարի կամ 100 հզ. կմ վազքի դեպքում: Մեքենաները կարելի է ձեռք բերել նաև ապառիկով՝ 7% կանխավճարով և մինչև 7 տարի մարման ժամկետով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում