Երեկ կայացած «Սան Պաուլո»-«Լինենսե» խաղում բոլոր ժամանակների աշխարհի ամենաարդյունավետ դարպասապահ Ռոժերիո Սենին խփել է իր 95-րդ գոլը: Հանդիպման 85-րդ րոպեին Սենիի իրացրած տուգանային հարվածը հաղթանակ է բերել «Սան Պաուլո»-ին: Նշենք, որ «Սան Պաուլո»-«Լինենսե» հանդիպումն ավարտվել է 3:2 հաշվով: Տանտերերի կազմում աչքի է ընկել նաև աշխարհի նախկին լավագույն ֆուտբոլիստ Ռիվալդոն, ով իր առաջին հանդիպումն էր անցկացնում նոր թիմի կազմում