Ժամանակավորապես փակվել է Վերին Լարսի անցակետը: Պատճառը Հյուսիսային Օսիայում վատ եղանակային պայմաններն են: Այս մասին տեղեկացնում է վրացական ПИК հեռուստաընկերությունը:
Անցակետը փակ է այս շաբաթվա սկզբից:
Սովորաբար Վերին Լարսը փակ է լինում նոյեմբերի 1-ից մինչև մայիսի 1-ը, սակայն այս տարի տաք եղանակի պատճառով որոշվել էր շարունակել անցակետի աշխատանքը: