Մոսկվայի քաղաքապետարանն արտոնել է փետրվարի 12-ին Մոսկվայում կայանալիք ընդդիմության հանրահավաքը, որը վերջիններս անվանել են «Ցասման օր»: Այն տեղի կունենա Թատերական հրապարակում: Սակայն քաղաքապետարանը մերժել է թույլատրել երթի անցկացումը, որն ընդդիմադիրները նախատեսել էին կազմակերպել հանրահավաքից հետո:
Ընդդիմության միջոցառումների կազմակերպիչներից Սերգեյ Ուդալցովը «ցասման օրերի» մասին հայտարարել էր դեռ հունվարին, սակայն կոնկրետ ժամկետ չէր նշել: Ընդ որում, կազմակերպիչները նաև որոշել են այն տեղափոխել դաշնային մակարդակի, դրա համար նախատեսել են հանրահավաքներն այսուհետ անցկացնել Կրեմլին ավելի մոտ: Թատերական հրապարակն էլ դրա լավագույն լուծումն է եղել: