«Իրավիճակը սրվում է, և մեծ խաղացողներից ոչ ոք պայթյուն չի ուզում: Այն հանդիպումները, որ անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության միջև, որոնց մասնակցում է նաև ռուսական կողմը, ցույց են տալիս, որ արվում են հակամարտության կարգավորմանն ուղղված որոշակի քայլեր»,- փետրվարի 3-ին ասել է Լիտվայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անդրոնյուս Աժուբալիսը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումից հետո:
Նրա կարծիքով, պետք է հաշվի առնել, որ տարածաշրջանում լրիվ նոր սերունդ է մեծացել: «Գուցե ներկայումս հակամարտությունն իրոք շատ բարդ է կարգավորել, սակայն դա չի նշանակում, որ մենք անհրաժեշտ քայլեր չենք ձեռնարկելու»,- ասել է Աժուբալիսը:
ԵԱՀԿ նախագահը տեղեկացրել է, որ գարնանը այցելելու է Հայաստան և Ադրբեջան: