Ռուսական բջջային կապի օպերատոր «Սկարտելը», որն աշխատում է Yota բրենդի ներքո, որոշում է կայացրել հեռանալ բելոռուսական շուկայից ու կենտրոնանալ Ռուսաստանում աշխատանքի վրա: Այս մասին նշված է ընկերության հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, որոշումը կապված է այն բանի հետ, որ Yota ցանցը Բելառուսում իր կեստարյա գործունեությամբ մեծ ժողովրդականություն չի վայելել:
«Սկարտելը» մտադիր է գումարները վերադարձնել բելոռուսական օգտատերերին, որոնք փող են ծախսել մոդեմներ ձեռք բերելու ու գոնե մեկ ամիս ինտերնետից օգտվելու համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ չորրորդ սերնդի չափանիշներով աշխատող Yota ցանցի անհաջող գործարկման պատճառներից մեկը տնտեսական ճգնաժամն է, որը նվազեցրել է քաղաքացիների գնողունակությունը: Բացի այդ` ցանցի ծածկույթը մեծ չէր:
Բելոռուսական Yota-ն գործարկվել էր Մինսկում ու Գրոդնոյում, թեսթավորմանը մասնակցել էր շուրջ 200 բաժանորդ: Ավելի ուշ ընկերությունը կարողացել էր բելոռուսական LTE ցանցում հավաքել ընդամեը 100 բաժանորդի: