Thursday, 04 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Կապահովի՞ Հայաստանը գոնե ձևական կողմը

Ժնևում գտնվող ՄԱԿ-ի եվրոպական տնտեսագիտական հանձնաժողովը, քննելով Թեղուտի հարցի վերաբերյալ Հայաստանի երեք ՀԿ-ների` «Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», «Էկոդար» և «Վանաձորի հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի» դիմումները` Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի` Օրհուսի կոնվենցիայի մի շարք հոդվածներ խախտելու վերաբերյալ, եզրակացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը խախտել է Կոնվենցիան:

Կոմիտեի եզրակացության համաձայն` ՀՀ օրենսդրության և պրակտիկայի մեջ դեռ կան թերություններ, որոնց պատճառով մասնակից պետությունը սույն գործով չի կատարել Օրհուսի կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին կետի պահանջը` հանրության մասնակցության առնչությամբ, ինչպես նաև` Կոնվենցայի 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 9-րդ կետերի պահանջները` հանրությանը ժամանակին և վաղ ծանուցելու կոնվենցիայով նախատեսված պարտավորությունը իրականացնելու վերաբերյալ:

Հանձնաժողովը, անդրադառնալով ՀՀ-ի ներկայացրած առարկություններին դիմողների ներկայացրած փաստարկներ, հայտնել է¸ որ Հայաստանում չի ապահովվել հստակ, թափանցիկ և միասնական դաշտ հանրության մասնակցության առնչությամբ Կոնվենցիայի 3-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դրույթների և պահանջների կատարման համար և որ
ՀՀ-ն չի կատարել շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման մասով հանրությանը ժամանակին և վաղ ծանուցելու` Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված պարտավորությունը:

Սակայն, այնուամենայնիվ, ինչպես երևում է, կոնվենցիայի խախտումների արձանագրումը առայժմ ոչ մի կերպ չի ազդում գործի ընթացքի վրա: «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը «Առաջին լրատվականի» հետ զրույցում նշեց, որ առայժմ գրանցված միակ հաջողությունն այն է, որ դատարանը գոնե մեկ բնապահպանական կեզմակերպության ճանաչեց պատշաճ հայցվոր և այժմ ստիպված կլինի ըստ բովանդակության քննել հարցը:

Սակայն խնդիրն այն է, որ դեռ 2010 թվականի մայիս ամսից մինչ օրս դատը հետաձգվում է: «Օգոստոսին նիստ նշանակվեց և չքննվեց ու առայժմ ոչինչ չկա: Սակայն քանի որ հանձնաժողովի որոշման համաձայն` Հայաստանը հաշվետվություն պետք է ներկայացնի գործի ընթացքի վերաբերյալ, հույս ունենք, որ հայկական կողմը գոնե ձևական կողմը կապահովի»,-նշեց Սոնա Այվազյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում