Wednesday, 22 03 2023
Մոլորված զինծառայողը հայտնաբերվել է․ ՀՀ ՊՆ
Ովքե՞ր են ՀՀ ղեկավարին վերագրել ՀՀ սուվերեն տարածքից զիջում թշնամուն, եթե ոչ՝ կոլաբորացիոնիստները. Վահագն Ալեքսանյան
Մեծ վթար Գյումրիի «Հայուհու» արձանի մոտ․ կան զոհեր
Նոյեմբերյանի բենզալցակայաններից մեկում երիտասարդը հայհոյել է ու փորձել է պայթեցնել նռնակը
«Վարդաշեն» ՔԿՀ-ում արգելված իրեր են հայտնաբերվել
Տարադրամի փոխարժեք – Մարտ 22, 2023
ՃՏՊ Կապան-Վերին Խոտանան ավտոճանապարհին․ կա տուժած
10:35
Եղանակը աշխարհում – Մարտ 22, 2023
Լարսի ճանապարհը բաց է բոլոր մեքենաների համար
Հեղուկ գազի գինը – Մարտ 22, 2023
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Բենզինի և մյուս վառելիքների գինը – Մարտ 22, 2023
10:15
Նավթի գներն աճել են. 21-03-23
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Ադրբեջանը կրկին արգելափակել է Արցախի գազամատակարարումը
Նոյեմբերի 9-ի պայմանագրի «շնորհիվ» մեր հայրենիքն են հանձնել՝ հույս ունենալով գոնե անվտանգություն ունենալ, այսօր դա էլ «կիսատ-պռատ» է
ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից. «Ժողովուրդ»
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Պետք է համբերեք․ «Հրապարակ»
Եթե Երևանի ավագանին երկու շաբաթվա ընթացքում իր կազմից քաղաքապետ չընտրի, կլինեն արտահերթ ընտրություններ
Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել. «Ժողովուրդ»
Հայաստանը կունենա տարածաշրջանի ամենամեծ արևային կայանը
ՀԷՑ-ից հոսանքազրկումների մասին են հայտնում
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիան և Իսրայելը շարունակում են հարաբերությունների կարգավորման փորձերը
Ինչ է ասել Բլինքենը՝ լսելով Ալիևի հորինվածքը
01:00
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մարտի 22-ին կմեկնի Բրյուսել
00:45
Աֆղանստանում 6,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
00:30
Միջուկային պատերազմում հաղթողներ չեն կարող լինել․ հայտարարություն
ՀՀ նախագահը և «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչներն անդրադարձել են ընթացիկ և մեկնարկելիք ծրագրերին

Բագրատունյաց փառքը

Հայերի և վրացիների դարավոր բարեկամության մասին երկու ժողովուրդների շրջանում տարածված կարծիքը շատ դեպքերում զուրկ է մնում կոնկրետությունից և դառնում անհիմն շահարկումների առարկա:

Խնդրին անդրադառնալիս երբեմն էլ տրվում են այնպիսի մեկնաբանություններ, որտեղ հարաբերությունների իրական հիմքերը նսեմացվում են իրականում երկրորդական նշանակություն ունեցող հանգամանքների վկայակոչմամբ:
Երկու ժողովուրդների համատեղ կեցության պատմափիլիսոփայական մեկնաբանմամբ առաջնորդվելիս կարելի է նկատել, որ հայ և վրաց ժողովուրդների միջև եղած բարեկամական կապերը արտահայտությունն են ոչ միայն դարերի ընթացքում ծավալված մշակութային, քաղաքական ու տնտեսական փոխառնչությունների: Հայ և վրաց ժողովուրդների պատմության ավելի քան երկուսուկեսհազարամյա փորձը գալիս է վկայելու, որ միմյանց միջև հաստատված սերտ հարաբերությունների հիմքում ընկած է առավելապես անվտանգության խնդիրը: Կարելի է վստահաբար պնդել, որ հենց վերջինս էլ հայ և վրաց հասարակությունների մերձեցման հիմքն է մշտապես կազմել:
Դեռևս հնադարում երեք պետական կազմավորումների` Մեծ Հայքի, Վիրքի ու Աղվանքի ռազմա-ստրատեգիական հայեցակարգում գործում էին փոխլրացման, փոխօգնության և հավասարակշռման սկզբունքները:

Պետական ապարատի միջոցով կիրառություն գտնող այդ սկզբունքները հայերի ու կովկասյան ժողովուրդների փոխհարաբերություններում միմյանց անվտանգության ապահովման երաշխիքն էին դառնում: Վիրքի ու Աղվանքի համեմատ Հայաստանը բավական մեծ ու հզոր պետություն էր: Հենց այդ հանգամանքով պայմանավորված այն իր երկու փոքր հարևանների համար հզոր պատնեշ էր ծառայում. Պարթևական Արևելքի ու հռոմեական Արևմուտքի դեպի Կովկաս ծավալվելու ժամանակ դառնում էր նրանց անվտանգության գլխավոր երաշխավորը: Նմանապես Վիրքն ու Աղվանքը նույն դերն էին կատարում Հայաստանի համար վաչկատուն ցեղերի արշավանքների ժամանակ, երբ վերջիններս հաղթահարում էին Կովկասյան լեռնաշղթան: Վրաստանն այդ օրերին դառնում էր Կովկասյան լեռնաշղթայի կենտրոնական դռները (լեռնանցքերը) պահպանող ու պաշտպանող հիմնական պատվարը, իսկ Աղվանքը` արևելյան:

Միջնադարում, երբ Արևելքի ու Արևմուտքի մրցակցության գործում իրենց հերթափոխն էին ստանձնել Սասանյան Պարսկաստանն ու Բյուզանդական կայսրությունը, նախկին երեք սահմանակից պետականությունները զոհ գնացին նշված կայսրությունների նվաճողական քաղաքականությանը: Այդուհետ Սասանյան Պարսկաստանի կազմում ձևավորվեցին համապատասխանաբար Հայոց, Աղվանից ու ապա նաև Վրաց մարզպանությունները:

7-րդ դարում Սասանյան Պարսկաստանին փոխարինեց Արաբական խալիֆայությունը: Արաբները, նվաճելով Սասանյանների կովկասյան տիրույթները, հարկ համարեցին նախկին Վրաց ու Աղվանից մարզպանությունները մինչև Կովկասյան լեռնաշղթա ընկած բոլոր գավառների ու Հայաստանի հետ միասին միավորել մեկ վարչաքաղաքական միավորի մեջ (8-րդ դարի սկզբին): Այն ստացավ Արմինիա անունը:

9-րդ դարի սկզբին Արաբական խալիֆայությունում անկումային նախանշաններ երևացին: Հսկայական կայսրությունը կամաց-կամաց սկսեց չտիրապետել իր ծայրագավառները: Հայաստանում նույն շրջանում ազգային քաղաքական ուժերը հնարավորություն ստացան մեծացնել սեփական իրավունքների շրջանակը: Ինքնավարության համար պայքարին լծվեցին երեք մեծ նախարարական տոհմեր` Բագրատունիները, Արծրունիներն ու Սյունիները: Մրցակից Մամիկոնյանների բացակայության պայմաններում Բագրատունիների հնարավորություններն առավել գերադասելի էին: Արաբների հետ սերտ հարաբերություններն ու խալիֆայության պետական իշխանության հետ ճկուն դիվանագիտությունն առավել էին ամրացնում վերջիններիս դիրքերը:

Արմինիա կուսակալությունում Բագրատունիների կայուն դիրքն ու ծանրակշիռ ներկայությունը հենց այն գրավականը դարձան, որ այս տոհմին հնարավորություն ընձեռեց հավակնոտ մի ծրագրի գլուխ կանգնել: Խնդիր դրվեց Հայաստանում պետական ինքնիշխանության համար պայքարում հասնել ոչ միայն իրենց տոհմի գահատիրության, այլ նաև ամբողջ Արմինիա կուսակալությունում առանձին գավառների նկատմամբ սեփականատիրության հաստատմանը: Վերջինս Հայաստանն ու Կովկասյան տարածաշրջանը (այսինքն` ամբողջ Արմինիայի տարածքը) Բագրատունյաց դրոշի տակ միավորելու ծրագրի սկիզբը պետք է դառնար: Ծրագիր, որի գաղափարական հենքը Բագրատունիները տեսնում էին իրենց աստվածատրության գաղափարի դարաշրջանին համապատասխան մեկնաբանման մեջ: Այն է` հասնել քրիստոնյա բնակչության ու քրիստոնյա գահակալների համախմբմանը Բագրատունիների գահերեց ու աստվածահաճո իշխանության շուրջ:

9-րդ դարի երկրորդ կեսին Բագրատունյաց նախարարական տոհմը ներկայանում էր երեք մեծ տոհմաճյուղերի բաժանված: Պատմագիտական գրականության մեջ այս տոհմաճյուղերին տրվել է Շիրակի Բագրատունիներ, Տարոնի Բագրատունիներ և վրաց Բագրատունիներ անվանումը: Սրանցից յուրաքանչյուրը նույն այս ժամանակաշրջանում իր տոհմական ընդարձակ կալվածքներն ուներ, երբեմն գավառներ ընդգրկող: Երեք մեծ տոհմաճյուղերից յուրաքանչյուրը քաղաքական գործունեություն ծավալելու և ընդարձակվելու հստակ տարանջատված տարածական սահմաններում էր գործում: Շիրակի Բագրատունիներն իրենց ձեռքն էին վերցրել «արևելքը», Տարոնի Բագրատունիները` «արևմուտքը», իսկ վրաց Բագրատունիները` «հյուսիսը» (տարածաշրջանի բնաաշխարհագրական կառուցվածքն ու Արմինիա կուսակալության սահմանները տարածման հենց նման հնարավորություն էին ընձեռում):

Ի կատարումն տարածաշրջանը իրենց դրոշի տակ միավորելու ծրագրի, 10-11-րդ դարերում Բագրատունիների կողմից ազատագրված, գնված, ժառանգված ու գրավված առանձին գավառների և դրանց շուրջ հիմնադրված նորանոր տոհմաճյուղերի, թագավորությունների ու իշխանությունների թիվը մի քանի տասնյակի է հասնում: Հիշատակելի են Անիի, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Ափխազա-վրացական, Կախեթ-Հերեթի թագավորությունները, Տարոնի, Սասունի, Մոկքի, Տայքի, Արտանուջի իշխանությունները և այլն:

10-րդ դարի կեսերին տարածաշրջանն իրենց դրոշի տակ միավորելու Բագրատունիների ծրագիրը հանդիպեց լուրջ խոչընդոտների: Բագրատունիների անհաջողություններն առաջին հերթին պայմանավորված էին Բյուզանդական կայսրության նոր հզոր էքսպանսիայով, որի արդյունքում դեպի արևմուտք ծավալվելու նրանց ծրագիրն ամբողջությամբ տապալվեց: Վերջ տալով Բագրատունյաց իշխանություններին Տարոնում ու շրջակա գավառներում` կայսրությունը փոխարենը նրանց հատուցեց` հենց Բյուզանդիայում կալվածքներ հատկացնելով և կայսերական ծառայության մեջ մտցնելով: Այդուհետ Բյուզանդիայում Բագրատունիների «արևմտյան» ճյուղի ներկայացուցիչներին մի քանի դար կարելի էր տեսնել պետական ու ռազմական ծառայության մեջ Տարոնացիներ ու Թոռնիկյաններ տոհմանունների տակ:

Մյուս կողմից` 10-րդ դարում Բագրատունիների անհաջող
ությունները պայմանավորված էին նրանց իշխանության տարածմամբ ահագնացած միջտոհմային, միջկրոնական ու միջէթնիկ խնդիրներով: Ներհայկական միջավայրում Արծրունիների ու Սյունիների հետ գոյություն ուներ հզոր մրցակցություն: Հավատքի դաշտում մի կողմից պայքար էր իսլամական աշխարհայացքի դեմ, մյուս կողմից` քաղկեդոնականության ու հակաքաղկեդոնականության միջև: Իսկ ազգային (ցեղային) խնդիրներում Բագրատունիներն ընդհանրապես դեմ էին առել մի այնպիսի մարտահրավերի (հատկապես բազմէթնիկ Կովկասում), որը աստվածահաճո քրիստոնյա հզոր արքայի գաղափարի միջոցով հնարավոր չէր լուծել: Կովկասում իրենց իշխանությունը տարածելու ժամանակ տարաբնույթ «ազգերն ու ազգությունները» Բագրատունիների գաղափարախոսական հայեցակարգում չէին տեսնում սեփական անվտանգության երաշխիքի հարցը: Հենց այն հարցը, որը հնադարում ընկած էր Հայքի, Վիրքի ու Աղվանքի միմյանց փոխլրացման, փոխօգնության և հավասարակշռման սկզբունքների հիմքում:

11-րդ դարում բյուզանդական էքսպանսիային ենթարկվեցին նաև Բագրատունիների «արևելյան» ու «հյուսիսային» ճյուղերը: Միաժամանակ տարածաշրջանն արևելքից ենթարկվեց սելջուկ-թուրքերի ավերիչ հզոր արշավանքներին: Միջտոհմային, միջկրոնական ու միջէթնիկ խնդիրներից զատ, պայքարել նաև արտաքին ճակատում` քաղաքակրթական երկու գերհզոր ուժերի հետ, Բագրատունիներն ի զորու չէին: Մեկը մյուսի հետևից սկսեցին ընկնել Բագրատունիների «հյուսիսային» և «արևելյան» ճյուղերը ներկայացնող իշխանությունները` Տայքի կյուրապաղատությունը, Անիի, Կարսի թագավորությունները: Բագրատունյաց քաղաքական միտքը պետք է լուծում գտներ վերջնական անկում ցուցանող այս մարտահրավերներին պատասխանելիս: Լուծումը գտնվեց: «Արևելյան» ճյուղի գլխավոր հենասյան` Անիի բռնազավթված լինելու պատճառով լուծումը տրվեց «հյուսիսային» ճյուղի` Վրաց Բագրատունիների քաղաքական մտքի միջոցով:

Վրաց Բագրատունիների պատվերով վրաց եպիսկոպոսներից մեկը` Լեոնտի Մրովելին (11-րդ դար) գրեց ներկայումս վրաց միջնադարյան գրականության հայտնի «Քարթլիի թագավորների կյանքը» երկը: Վերջինիս առաջին տողերը սկսվում էին հետևյալ վկայությամբ. «Նախևառաջ հիշատակենք, որ հայոց, քարթվելների (վրաց), ռանաց, մովականաց, հերաց, լեկաց (լեզգիների), եգերաց (մեգրելների) և կովկասաց հայրը մեկն էր` Թորգոմը: Սա որդին էր Թիրասի, որ էր որդին Գամերի, որ էր որդին Հաբեթի, որ էր որդին Նոյի: …Նրա (Թորգոմի) երկրի սահմաններն այս էին. արևելքից` ծովն Գուրգանի (Կասպից), արևմուտքից` ծովն Պոնտոսի (Սև), հարավից` լեռն Որեթի (որ քրդերի երկրում է) և հյուսիսից` լեռն Կովկասի: …Թորգոմի որդիների մեջ հայտնի դարձան ութ քաջարի ու անվանի հսկաներ, որոնց անուններն էին` առաջինը Հայոս, երկրորդը` Քարթլոս, երրորդը` Բարդոս, չորրորդը` Մովական, հինգերորդը` Լեկոս, վեցերորդը` Հերոս, յոթերորդը` Կովկաս, ութերորդը` Եգրոս»:

Այնուհետև Լեոնտի Մրովելին նկարագրում է բռնակալ Բելի դեմ ութ եղբայրների պատերազմն ու Բելի նետահարվելը Հայկից: Ապա նաև հիշատակում ավագ եղբոր` Հայկի իշխանության տակ եղբայրների խաղաղությամբ բնակվելը:
Բագրատունիների (Հայկի) գլխավորությամբ արտաքին թշնամիների դեմ պայքարելու ու նրա իշխանության տակ կովկասյան ժողովուրդների համերաշխ բնակվելու գաղափարը լայն արձագանք գտավ ամբողջ Կովկասում: Արդեն 12-րդ դարում Վրաց Բագրատունիների կարկառուն ներկայացուցչի` Դավիթ Շինարարի գլխավորությամբ նրա «կովկասյան» բանակը սկսեց տարածաշրջանի ազատագրման (միավորման) գործընթացը: Մեկը մյուսի հետևից սկսեցին ընկնել թագավորություններ ու իշխանություններ, քաղաքներ ու բերդեր: Դավիթ Շինարարի գործը շարունակեցին նրա հաջորդները: Թամար թագուհու ժամանակ` 13-րդ դարի սկզբին, Միացյալ Վրաստանն իր կազմում ընդգրկում էր արդեն Լեոնտի Մրովելու հիշատակած «ութ եղբայրներին» բաժին հասած երկրների գրեթե ողջ տարածքը (սելջուկ-թուրքերից ազատագրված էր նաև մեր հայրենիքի նշանակալից մի մասը` Անին, Կարսը, Դվինը և այլն):

Բագրատունիների այս միացյալ պետությունը թեև չուներ 9-րդ դարի իրենց նախահայրերի ծրագրած պետության մեծությունը, սակայն ներքին կառուցվածքով այն առավել անխոցելի էր և գաղափարապես հիմնավորված: Երկրի կորիզը կազմում էին հայերն ու վրացիները: Բանակի հրամանատարությունը տրված էր հայերին (Զաքարյաններին), երկրում դավանաբանական վեճերը նվազագույնի էին հասցված, կրոնական ու ազգային խնդիրներում հանդուրժողականություն էր տիրում, տնտեսական առումով երկիրը ծաղկում էր ապրում: Բագրատունիների գլխավորությամբ հայերը, վրացիները և կովկասյան շատ ժողովուրդներ լուծել էին իրենց անվտանգության և համերաշխ համակեցության խնդիրը:

Դարերի փորձը ներկայիս արտաքին սպառնալիքների համատեքստում կարևոր մի ուսուցիչ է Կովկասում հանդուրժողականության և համերաշխության հաստատման համար: Ինչպես դարեր առաջ, Կովկասում շատ խնդիրներ այժմ ևս կարիք ունեն լուծվելու հենց հայ-վրացական միասնությունը ապահովելու միջոցով:

Լուսանկարը` PanArmenianPhoto-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում