Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ մոտ ապագայում պաշտոնական այցով Ադրբեջան է ժամանելու Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահի վարչակազմի ղեկավար Մուսթաֆա Իսենը:
Վերջինիս խոսքերով՝ ներկայումս կողմերի միջև բանակցություններ են ընթանում այդ այցի շուրջ: Իսենը հավելել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները մասնակցելու են Ղրղզստանում կայանալիք թյուրքալեզու երկրների ղեկավարների գագաթնաժողովին: