Թուրքական Today’s Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ը արձագանքել է հայ-ադրբեջանական շփման գծում արձանագրված վերջին արյունալի իրադարձություններին: Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սելչուք Ունալն այս կապակցությամբ հայտարարել է.
«Թուրքիան մտահոգ է հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի երկայնքով լարվածության էսկալացիայից: Մենք խոր մտահոգությամբ ենք հետևում իրադարձությունների զարգացմանը»: